Հարոյան․ «Այս իրավիճակը ֆիլմ-աղետի է նման» - VNews
Բաժիններ

Հարոյան․ «Այս իրավիճակը ֆիլմ-աղետի է նման»

Հայաստանի հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է կորոնավիրուսի ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ անդրադառնալով նաև այն թեմային, թե արդյոք համաճարակը դրական ազդեցություն ունեցե՞լ է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վրա։

«Պետությունն անում է հնարավորը՝ վիրուսի տարածումը նվազեցնելու համար։ Իհարկե Հայաստանի նման փոքր երկրի համար նման վիճակագրությունը բնակիչներին վախ է ներշնչում, սակայն այստեղ մարդիկ ոգով ուժեղ են։ Հուսով եմ՝ շուտով իրավիճակը կկարգավորվի։ Երկրի նախագահն ու վարչապետը մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել՝ բնակիչներին այս ընթացքում օգնելու համար։ Ես գիտեմ, որ ոչ միայն պարենային օգնություն է լինում, այլև գումարի տեսքով։ Սա արդարացի է, քանի որ նման իրավիճակներում հարկավոր է ժողովրդի կողքին լինել։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։

Այս դադարը հնարավորություն է տալիս արագ ապաքինվելու ու ժամանակին խաղադաշտ վերադառնալու, սակայն երբ նայում ես շուրջդ, մարդիկ են մահանում, կարծես ֆիլմ-աղետ լինի։ Ես կնախընտրեի, որ մարդիկ հանգիստ ու առողջ լինեին, գործընկերներս շարունակեին խաղալ, իսկ ես շարունակեի ապաքինվել վնասվածքից։ Հիմա բոլորս նույն պայմաններում ենք։

Տանից դուրս եմ գալիս՝ միայն խանութ գնալու համար։ Ընդհանրապես սիրում եմ ընտանիքիս կողքին լինել։ Ֆուտբոլիստներին ժամանակն ընտանիքի հետ անցկացնելու հնարավորություն քիչ է ընձեռվում, իսկ հիմա լավ պահ է։ Սա այն առավելությունն է, որ կարելի է գտնել ցանկացած իրավիճակում։ Մենք շփվում ենք, միասին ֆիլմեր դիտում, կնոջս հետ վայելում ենք մեր աղջկա կողքին անցկացրած ժամանակը»,- ասել է Հարոյանը Sport24-ի հետ զրույցում։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

ՀՖՖ-ն շուտով կներկայացնի Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին