Հարոյան. «3 երկրներից առաջարկ ունեի, բայց ընտրեցի «Աստանան» - VNews
Բաժիններ

Հարոյան. «3 երկրներից առաջարկ ունեի, բայց ընտրեցի «Աստանան»

16414430 - Հարոյան. «3 երկրներից առաջարկ ունեի, բայց ընտրեցի «Աստանան»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:49

-

-

Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sputnik.kz կայքին տված ծավալուն հարցազրույցում խոսել է մի շարք տարբեր թեմաների մասին:

«Աստանա» տեղափոխության մասին

«Երբ «Տամբովում» էի խաղում, արդեն գիտեի «Աստանայի»՝ իմ հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Առաջարկներ ունեի Հունաստանից, Կիպրոսից ու Իսրաելից, սակայն ընտրեցի «Աստանան», որն ամենահեղինակավորն էր այն ակումբներից, որոնք հետաքրքրված էին իմ ծառայություններով: «Աստանան» ընտրել եմ՝ հաշվի առնելով մի քանի գործոն: Նախ՝ այս ակումբն իր առջև բարձր նպատակներ է դնում: Գլխավոր մարզչի գործոնը նույնպես իր դերը խաղաց. շփվեցի Անդրեյ Տիխոնովի հետ և հասկացա, որ պետք եմ թիմին: Բացի դա, «Աստանան» մասնակցում է եվրագավաթային խաղերին:

«Աստանա» տեղափոխվելուց առաջ խոսել եմ հավաքականում իմ խաղընկեր Տիգրան Բարսեղյանի հետ: Նա պատմեց ամեն ինչ այս թիմի մասին. օրինակ՝ թե ինչպես է ամեն ինչ կառուցված այստեղ: Շատ ավելի հեշտ է հարմարվել նոր թիմին, երբ այնտեղ արդեն ծանոթ մարդիկ կան:

«Աստանան» ղազախական ֆուտբոլի պատմություն է: Կարևոր չէ, որ կազմը շատ է փոխվել. մեր նպատակն առաջին հորիզոնականն է: Եթե ես այստեղ եմ, ուրեմն ես էլ պայքարում եմ ոսկե մեդալի համար:

Ֆուտբոլիստ դառնալու մասին

«Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչու ֆուտբոլիստ դարձա: Հայրս ինձ տանում էր խաղեր դիտելու, իսկ հետո որոշեց, որ պետք է ֆուտբոլիստ դառնամ: 7 տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով:

«Ես միանգամից սկսել եմ խաղալ պաշտպանի դիրքում. հենց սկզբից էլ՝ կենտրոնական պաշտպանի»(ժպտում է – խմբ.):

«Փյունիկի» մասին

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Երբ ես այնտեղ էի խաղում, ակումբը հայկական ֆուտբոլի սիրտն էր, այնտեղ խաղում էին հավաքականի բոլոր անդամները: «Փյունիկն» ինձ համար դպրոց է, թիմ, որն ինձ շատ բան է տվել՝ որպես ֆուտբոլիստ»:

«Տամբովի» ու պարտքերի մասին

«Տամբովում» ինձ դեռ պարտք են: Ասում են՝ կվճարեն: Ես կարող եմ սպասել կես տարի կամ մեկ տարի, կարևորն այն է, որ, ի վերջո, վճարեն գումարը: Այնտեղ հանդես եմ 4 ամիս, և հենց այդքան խաղալու համար ինձ պետք է վճարեն: Այսպիսի իրավիճակում առաջին անգամ եմ հայտնվում կարիերայիս ընթացքում»:

Սիրելի երաժշտության մասին

«Հաճախ Miyagi խմբի կատարումներն եմ լսում: Ինձ միշտ դուր է եկել հայկական երաժշտությունը. ամեն դեպքում՝ քոնը հարազատ է»:

Սիրելի ֆիլմի մասին

Ցանկացած լավ ֆիլմ մեծ հաճույքով դիտում եմ: Գլխավորն այն է, որ այնտեղ ավտոմեքենաներ լինեն (ծիծաղում է – խմբ.): Վերջին թռիչքի ժամանակ ինքնաթիռում դիտում էի «Հակիմ» ֆիլմը, որը ղազախական կատակերգություն է: Ինձ այն դուր եկավ, զվարճալի էր»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինսայդ. Վարազդատ Հարոյանը հնարավոր է տեղափոխվի Իսպանիայի Լա Լիգա

«Աստանան» հաղթել է, Բարսեղյանն ու Հարոյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

«Աստանան» Բարսեղյանի գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց․ նրանք գլխավորում են աղյուսակը (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն առաջ է մղել «Աստանային» տպավորիչ գոլով (տեսանյութ)

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Բարսեղյանի գոլային փոխանցումն օգնել է «Աստանային» գլխավորել մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Աղբյուր. «Աստանան» պատրաստվում է վաճառել Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային իրավունքները

Գոլ և գոլային փոխանցում. Տիգրան Բարսեղյանը հաղթանակ պարգևեց «Աստանային» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը նույն կերպ գոլ խփեց, ինչպես Ռումինիայի դեմ խաղում (տեսանյութ)

«99 տոկոսով». Տիգրան Բարսեղյանը շուտով փոխելու է թիմը

Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

#VNews_Podcast​. Հայաստանի հավաքականի հաղթական շարքի ամփոփում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Հարոյան․ «Ինձ համար մեծ պատիվ է հավաքականի ավագի թևկապը կրելը»