Հարոյան. «Ջիբրալթարի խաղից հետո վրացի խաղընկերս պահարանիս վրա գրել էր Չիպոլինո» - VNews
Բաժիններ

Հարոյան. «Ջիբրալթարի խաղից հետո վրացի խաղընկերս պահարանիս վրա գրել էր Չիպոլինո»

Հայաստանի հավաքականի ու «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել Sportbox-ին ու պատմել իր ապաքինման ընթացքի, ինչպես նաև խոսել Հայաստանի հավաքականի ու նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին։

Վնասվածքը ու ապաքինումը

«Փետրվարին «Արարատի» հետ խաղում վնասեցի ջիլս, և դա շատ նուրբ հյուսվածք է: Կիպրոսում բուժզննում անցա, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէր։ Եկատերինբուրգից մի բժիշկ ասաց, որ լիովին ապաքինվելու համար առավելագույնը կպահանջվի մեկ ամիս: Նկարը ուղարկեցինք Գերմանիա, որտեղ էլ հաստատեցին վերականգման ժամկետը: Սկսեցի մարզումներս երկու շաբաթ հետո, քանի որ ինձ արդեն լավ էի զգում: Ցանկանում էի պատրաստվել «Սոչիի» հետ հանդիպմանը: Ցավ չէի զգում, ավելի ճիշտ ՝մի փոքր: Ուզում էի մարզել կապաններս և մկաններս, իսկ խաղային վարժությունների ժամանակ օգտագործել ձախ ոտքս: Վնասվածքից մեկ ամիս անց արեցինք ևս մեկ ՄՌՇ ու պարզվեց, որ վնասվածքս միայն վատթարացել է: Եկատերինբուրգում նույնիսկ ինձ ասացին, որ վիրահատության կարիք կա: Ցնցված էի: Լավ է, որ Գերմանիայում  նմանատիպ վնասվածքների դեպքեր եղել են, ու նրանք խորհուրդ տվեցին մեկ ամիս ընդհանրապես ոչինչ չանել։ Վերջերս կրկին բուժզննում անցա հիմա կարծես ամեն ինչ կարգին է: Մնում է հաստատում ստանանք Գերմանիայից, և վերջապես կկարողանամ  մարզվել անհատական ​​ծրագրով»:

Իտալիայից ու Ջիբրալթարից կրած պարտությունները

«Մխիթարյանը զայրացած էր իր ու մարզչի խոսքերի համար Իտալիայից դեմ 9:1-ից հետո։ Այդպես էլ նրանից ողջամիտ պատասխան չլսեց իտալացիների հետ խաղի իրավիճակից հետո։ Դժվար թե, երբևէ կարողանամ մոռանալ այդ հանդիպումը, բայց էմոցիաները, իհարկե, սառչել են։ Թիմ է եկել նոր գլխավոր մարզիչ։ Ըստ Վիկիպեդիայի՝ Խոակին Կապառոսը լավ մասնագետ է, թեև նրան անձամբ չեմ ճանաչում։

Ջիբրալթարի պարտությո՞ւնը։ Մենք 32 հարված էինք կատարել դարպասին, որից 18-ը՝ դիպուկ։ Մեզ միակ գոլը խփեցին միայն 11 մետրանոցից։ Հիշում եմ, թե ինչպես այդ խաղից հետո թիմում փորձեցին կատակել ինձ հետ։ Այդ ժամանակ մեր դարպասը գրավել էր Չիպոլինո ազգանունով ֆուտբոլիստը։ Իհարկե, իմ թիմակիցներին դա ավելի զվարճացրեց ու դա դարձավ ծաղրանքի առիթ։ Թիմում մի վրացի կար Չանտուրիա անունով։ Նա իմ պահարանի վրա ազգանունիս փոխարեն գրել էր Չիպոլինո։ Բոլորը ծիծաղեցին, ես՝ նույնպես։ Չնեղացա։

Իսկ Իտալիայից կրած պարտությունից հետո ինձ վտանգավոր էր մոտենալ։ Տղաները դա հասկանում էին, այդ պատճառով ոչ մի կատակ չեղավ։ Երբեք այդքան բացասական զգացմունքեր չեմ ունեցել։ Մի քանի օր ոչ ոքի հետ չէի խոսում։ Ժամանեցի Կիպրոս, որտեղ պատրաստվում էինք «Սպարտակի» հետ խաղին, մասնակցում էի մարզումնեին ու գնում ուղիղ համար։ Այնուհետև, ինձ կանչեց Դմիտրի Պարֆենովը, ասաց, որ կարևոր հանդիպում ունենք «Սպարտակի» հետ։ Այն վիճակում, որ ես էի հայտնվել, հնարավոր չէր խաղալ։ Ժամանակն էր բաց թողնել այդ իրավիճակը ու առաջ շարժվել։ Նրա խոսքերը ազդեցին ինձ վրա, ուշքի եկա»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում հոլանդական ակումբում

Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

ՀՖՖ-ն շուտով կներկայացնի Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի