Հարոյան. «Պետք է վիրահատվեի Գերմանիայում, բայց չկարողացա մեկնել» - VNews
Բաժիններ

Հարոյան. «Պետք է վիրահատվեի Գերմանիայում, բայց չկարողացա մեկնել»

Հայաստանի հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հարցազրույց է տվել ու նշել, որ ծրագրել էր վիրահատվել Գերմանիայում, բայց չի կարողացել՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված:

«Միջմրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ վնասվածք էի ստացել: Բուժզննումը ցույց էր տվել, որ քառագլուխ մկանն է վնասվել: Պետք է մեկնեի Գերմանիա՝ ստուգվելու համար, քանի որ ինձ ասել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանները փակվեցին և այդ պատճառով չմեկնեցի: Բժիշկն ասաց, որ մեկ ամսով դադար վերցնեմ և ոչինչ չանեմ: Այդ նշված ժամկետից երկու շաբաթն արդեն անցել է: Հիմա Եկատերինբուրգում եմ, տանն եմ, չեմ մարզվում և միայն վերականգնողական միջամտությունների եմ գնում: Մեր թիմն էլ երկար ժամանակ չէր մարզվում և միայն երեկ են սկսել մարզումները, բայց փոքր խմբերով և թեթև ռեժիմով՝ զուտ մարզավիճակը պահպանելու համար:

Եկատերինբուրգում իրավիճակը հանգիստ է, բայց մենք ամեն դեպքում պահպանում ենք անվտանգության բոլոր նորմերը, տնից քիչ ենք դուրս գալիս և զգուշավոր ենք: Բոլորին խորհուրդ եմ տալիս հանգիստ լինել և հուսալ, որ այս իրավիճակը շատ շուտով կկարգավորվի»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռուսաստանի հավաքականին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Հարոյանն ասել է՝ որն է մրցաշրջանը շարունակելու ամենահարմար ժամանակահատվածը

Վարազդատ Հարոյանն ասել է՝ ով է պաշտպաններից իր համար օրինակ հանդիսացել

Հարոյան․ «Այս իրավիճակը ֆիլմ-աղետի է նման»

Հարոյան. «Ջիբրալթարի խաղից հետո վրացի խաղընկերս պահարանիս վրա գրել էր Չիպոլինո»

Հայտնի է Վարազդատ Հարոյանի վնասվածքի լրջությունը

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Վարազդատ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ուրալում» (տեսանյութ)

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալի» հետ

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ուրալին» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի