«Վարազդատի ու Տիգրանի հայացքն ամեն ինչ ասում էր». Կարեն Բարսեղյան - VNews
Բաժիններ

«Վարազդատի ու Տիգրանի հայացքն ամեն ինչ ասում էր». Կարեն Բարսեղյան

Alashkert Gandzasar Super Cup 11 - «Վարազդատի ու Տիգրանի հայացքն ամեն ինչ ասում էր». Կարեն Բարսեղյան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:04

-

-

Հայաստանի հավաքականը Ռումինիայի ընտրանուն հաղթելու շնորհիվ 9 միավորով գլխավորել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի մրցաշարային աղյուսակը և իր տեղը չի զիջելու նվազագույնը մինչև սեպտեմբեր: Հայաստանի հավաքականը անհավանական մեկնարկի մասին VNews.am-ը զրուցեց Ալաշկերտի մարզիչ, Հայաստանի Մ17 և Մ21 ընտրանիների նախկին գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ:

Ի՞նչ տպավորություն ունեք Ռումինիայի դեմ խաղից:

Հիասքանչ, աննկարագրելի զգացմունքներ ունեմ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել գլխավոր մարզչին, ֆուտբոլիստներին և այն մարդկանց, որոնք այս ամենի հեղինակն ու մասնակիցն են: Բոլորին շնորհակալ եմ այս երջանկության և ազգին ուրախացնելու համար, շատ հպարտ եմ, որ այսպիսի հավաքական ունենք:

Մեր թիմը 3 խաղում 9 միավոր վաստակեց: Ինչպե՞ս հաջողվեց նման աննախադեպ մեկնարկ ունենալ:

Շատ եմ վերլուծել այդ հարցը և մի քանի գործոն առանձնացրել: Առաջին հերթին դա գլխավոր մարզչի գործոնն է, որը հավատ է ներշնչել տղաներին նրանց ուժերի նկատմամբ, ինչպես նաև տակտիկական որոշակի ագրեսիվ լուծումներ է գտել, որոնք շատ մարզիչներ չէին փորձարկել:

Այդ համարձակ լուծումներից մի քանիսը կնշե՞ք:

Ինձ համար զարմանալի էր, թե ինչու ենք խաղում 2 կենտրոնական հարձակվողով, երբ ունենք այդքան կրեատիվ ու հարձակվողական ոճի կիսապաշտպաններ: Որպես մասնագետ Լիխտենշտեյնի հետ խաղում ինձ միայն արդյունքը գոհացրեց: Բայց արդեն տեսանելի էր այն, որ մարզիչը վստահում է ֆուտբոլիստներին, նրանք փորձում են կատարել մարզչի հրահանգները, ինչպես նաև կարևոր էր այդ մեկնարկային հաղթանակը, որը շատ դրական լիցքեր հաղորդեց ֆուտբոլիստներին:

Ամենակարևոր հանգամանքը 3 օրը մեկ խաղերի գրաֆիկում լավ վերականգնվելն է: Նայելով, թե մենք ֆիզիկապես ինչպես ենք արձագանքում ծանր իրավիճակներին, հասկացա, որ լուրջ աշխատանք է տարվել ֆուտբոլիստների վերականգնման գործընթացում: Երրորդ խաղի 85-րդ րոպեից այդպիսի տեմպ ավելացնել և հասնել ցանկալի արդյունքի, շատ քիչ հավաքականներ կարող են:

Եվ երրորդ գործոնը, որը ոչ պակաս կարևոր էր: Վատառողջ լինելու պատճառով խաղը դիտել եմ տանը, ինչպես նաև իսլանդացիների դեմ մրցավեճում: Եվ երբ խոշոր պլանով ցույց էին տալիս Վարազդատ Հարոյանին, ուշադրություն դարձրեցի նրա հայացքին, շատ ասելիք կար՝ որպես ավագ, մեծ վստահություն նկատեցի: Նույնը Տիգրան Բարսեղյանի հայացքում էր: Այդ տղաները կարողանում էին թիմը տանել իրենց հետևից, չնայած նրան, որ բոլորին եմ հերոս համարում: Այդ ամենը շատ ուրախալի է, հատկապես, որ մեր հավաքականի առաջատարն այդ երեք խաղերին չկարողացավ մասնակցել:

Արտակ Գրիգորյան․ «Հիմա լրիվ ուրիշ հույզեր են՝ հաշվի առնելով, թե ինչ նպատակի ենք գնում» (տեսանյութ)

Հասկանալի է, որ հավաքականը Կապառոսի օրոք շատ է փոխվել, բայց արդյո՞ք նրա կողմից անսովոր տակտիկական լուծումներ կան Ազգերի լիգայի խաղերի համեմատ:

Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ երեկվա խաղի ընդմիջման ժամանակ Կապառոսը եռակի փոփոխություն կատարեց՝ ասպարեզ դուրս բերելով ավելի արագաշարժ, երիտասարդ ֆուտբոլիստների: Դա ռիսկային քայլ էր, բայց ամբողջությամբ արդարացրեց իրեն: Հավանաբար ծրագրված էր առաջին կեսում մրցակցին հոգնեցնել, խաղադաշտ մտցնել պայքարի միտված ֆուտբոլիստների, իսկ երկորրդ կեսում փոխարինման դուրս բերել արագաշարժներին: Նման փայլուն քայլի համար գլխարկս հանում եմ պարոն Կապառոսի առջև:

Այդ երիտասարդները նաև նորեկներ էին: Սպերցյանը նորամուտը նշեց, իսկ Շաղոյանը երկրորդ խաղն անցկացրեց: Նրանք ի՞նչ տպավորություն թողեցին Ձեզ վրա:

Ես ավելի շատ ուրախ եմ Ժիրայրի համար, որովհետև առիթ է եղել միասին աշխատել: Շատ տաղանդավոր տղա է, մեծ պոտենցիալ ունի: Լավ է, որ նման տարիքում ազգային հավաքականում մտնելով խաղադաշտ, փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ, գործում է այնպես, ինչպես հարկավոր է այդ պահին, ինչպես հրահանգել է մարզիչը: Սպերցյանին լավ ծանոթ չեմ, բայց այն, որ նա «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում էլ արդեն խաղեր է անցկացրել, դա նրա բարձր որակավորման մասին է խոսում: Կարևոր էր, թե նորամուտն ինչպիսին կլինի և այն շլացուցիչ էր:

«Ալաշկերտի» երեք ֆուտբոլիստներ մասնակցեցին հավաքականի խաղերին: Ինչպե՞ս կգնահատեք նրանց ելույթները:

Հերթով անդրադառնամ: Դավիթ Յուրչենկոն Լիխտենշտեյնի հետ խաղում անելիք չուներ, իսկ Իսլանդիայի դեմ մրցավեճում նա 1-2 պահի միջամտեց խաղին: Դարպասապահի համար շատ կարևոր է միշտ աչալուրջ լինել, որպեսզի նույնիսկ քիչ անելիք ունենալուց հետո կարողանա ճիշտ պահին խաղի մեջ մտնել: Ռումինիայի դեմ մրցավեճում, եթե Դավիթը չլիներ, մենք շատ լուրջ խնդիրներ կունենայինք: Նա կարողացավ մի քանի անգամ փրկել մեզ, ինչը լրացուցիչ լիցք հաղորդեց թիմին: Նա շատ բարձր գնահատականի է արժանի:

Տարոն Ոսկանյանը լավագույններից մեկն էր Իսլանդիայի հետ խաղում, եթե ոչ լավագույնը: Կարծում եմ՝ նա իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց: Հասկանում եմ ռոտացիայի նշանակությունը, բայց վստահ եմ՝ եթե Ռումինիայի դեմ էլ նա խաղար, կրկին լավագույններից մեկը կլիներ: Նման ինտելեկտ ու բարձր պատասխանատվությամբ տղան միշտ վստահելի է:

Արտակ Գրիգորյանի համար նախկինում ասել եմ, նա կոնյակի նման է, տարիների ընթացքում ավելի լավն է դառնում: Չկա խաղ, որում նա 99 տոկոսով նվիրվի խաղին, միշտ 100 տոկոսով է խաղում, լինի դա Հայաստանի առաջնություն, թե ազգային ընտրանու խաղ: Նա այդ տարիքում անցկացրած երեք խաղում 225 րոպե անցկացրեց դաշտում և իր առաջատարի որակներով օգնեց թիմին:

«Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Հիմա Հայաստանում էյֆորիա է տիրում ազգային հավաքականի հաղթանակների շնորհիվ, պահանջներն էլ մեծանում են: Դա ինչպե՞ս կազդի թիմի վրա:

Որպես երկրպագու ես էլ եմ էյֆորիայի մեջ, խաղի վերջին 10 րոպեն չէի կարողանում նստել: Որպես մարզիչ հասկանում եմ, որ պետք է մոռանանք 9 միավորի գործոնը և կենտրոնանանք մյուս խաղերի վրա: Կարծում եմ՝ շատ վատ եղավ, որ Գերմանիան պարտվեց մակեդոնացիներին: Երևի շատերի համար լավ է, որ մենք հիմա առաջին տեղում ենք, բայց մեզ համար կատարյալ տարբերակ կլիներ, որ Գերմանիան հաղթեր մեր բոլոր մրցակիցներին: Այնպես որ, պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել: Մեզ համար կարևորը թիմի որակն է: Մեր թիմն ապացուցեց, որ կարող է նման արդյունքների հասնել իր լավ խաղի շնորհիվ: Արդյունքի վերաբերյալ պետք չէ խորհուրդներ տալ, որովհետև կա մարդ, որը ինձնից և բոլորից լավ է հասկանում, թե ինչպես հասնել այդ նվաճումներին և այդ մարդը՝ Կապառոսն է: Նա հսկայական փորձ ու գիտելիքներ ունի և փորձելու է դա իրացնել մյուս խաղերում:

Հիմա որոշիչ նշանակություն են ունենալու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2 խաղերը: Ցավոք, առաջին մրցավեճին չեն մասնակցելու Հարոյանը, Բարսեղյանը և Բայրամյանը: Դա շատ լուրջ կորուստ է, բայց պետք է ընդունենք դա և փորձենք խաղալ առանց նրանց: Մեզ համար լավագույն նվերը կլինի, որ Հենրիխ Մխիթարյանն առողջ լինի այդ ժամանակ:

Կամո Հովհաննիսյան․ «Հավաքականում շատ բան է փոխվել․ մինչև վերջ հավատում ենք, որ ցանկացած իրավիճակում կարող ենք հաղթել» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)