Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում - VNews
Բաժիններ

Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում

E6r6 TUWUAITnRT - Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում

«Պայքարը չի բանակցվում». Հենց այս տողերն են գրված այն ակումբի մարզաբազայում, որի կազմում  պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Հայ պաշտպանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ միացել է «Կադիսին»։ «Դեղին սուզանավի» կազմում նա նախապատրաստվում է նոր մրցաշրջանին ու երկու ստուգողական հանդիպման է մասնակցել։ Հարոյանը իրեն լավ է զգում նոր ակումբում։ Դրա մասին է խոսում նրա հայտարարությունը, որ թիմ գալու պահից հիանալի ընդունելության է արժանացել։ Հարոյանը շնորհանդեսից հետո նորից խոսեց Խոակին Կապառոսի դերի մասին իր տրանսֆերի կայացման գործում․

«Խոակին Կապառոսը ինձ պատմեց «Կադիսի» մասին։ Ազգային հավաքականի խաղից հետո նա ինձ ասաց, որ հնարավորություն կա այս ակումբ տեղափոխվելու։ Ես միանգամից համաձայնվեցի։ Նա պատմում էր ինձ Անդալուսիայի բնակիչների մասին։ Իմ ժամանման պահից հիանալի ընդունելության եմ արժանացել»,-ասել է Հարոյանը։

216848811 351630169909340 2690658461538324813 n 960x640 - Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում

Մենք արդեն պատմել ենք, թե ինչ թիմ է «Կադիսը», որտեղից է գալիս և ինչ արդյունքներ է գրանցել իսպանական լիգաներում։ Սակայն հայ ֆուտբոլասերի համար դեռևս մշուշոտ է «Կադիսի» նպատակները նոր մեկնարկող մրցաշրջանում։ Ինչի՞ համար է պայքարելու «Կադիսը» նոր մրցաշրջանում և ինչպե՞ս կարող է օգնել իր թիմին Հարոյանը։ Հայ երկրպագուների համար կարևորագույն հարց է նաև, թե ինչ կարող է տալ իսպանական թիմը հայ պաշտպանին։ Եկե՛ք գտնենք այս հարցերի պատասխանը միասին։

Պարզ առաջնահերթություն

«Կադիսը» մեկ տարի առաջ վերադարձավ Լա լիգա։ Անցած մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակը Լա լիգայում տեղը պահպանելն էր։ Անդալուսական թիմը կարողացավ անել դա։ Առաջնությունը նրանք ավարտեցին 12-րդ տեղով։ Սակայն պետք չէ կարծել, որ «Կադիսը» շատ վաղուց էր ապահովել տեղը Պրիմերայի գալիք մրցաշրջանում։ Լա լիգային հետևող երկրպագուները գիտեն, որ Իսպանիայում մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում պայքարը միշտ էլ խիտ է լինում։ Այնպես որ, «Կադիսին» ամենևին էլ հեշտությամբ չտրվեց Լա լիգայում տեղը պահպանելը։

Image

Այս մրցաշրջանի համար անդալուսական թիմի առաջնահերթությունը չի փոխվել։ «Կադիսը» իսպանական այն թիմերից է, որը Պրիմերայում հայտնվելուց հետո առաջին հերթին մտածում է տեղն այդտեղ պահելու մասին։ Երկրորդ տարին անընդմեջ Պրիմերայում մնալը մեծ հաջողություն կլինի Իսպանիայի հարավում գտնվող քաղաքի համանուն թիմի համար։ Այնպես որ, հայ երկրպագուները պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ «Կադիսի»՝ Լա լիգայում մնալն արդեն մեծ հաջողություն կլինի այս թիմի համար։

Տրանսֆերներ, որոնք նպաստելու են դրան

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Կադիսը» կազմն ուժեղացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել։ Պաշտպանությունն այս թիմի ամենախոցելի տեղն է եղել, թեպետ անցած մրցաշրջանում «Ռեալը» Մադրիդում նրանց այդպես էլ չկարողացավ գոլ խփել։ Վարազդատ Հարոյանի տրանսֆերն իսկապես լուրջ համալրում է իսպանական թիմի համար։ Հայ պաշտպանի համար «Կադիսը» գումար չի վճարել, նա «Աստանայից» եկավ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Հարոյանը Հայաստանի հավաքականի գարնանային հեքիաթի ընթացքում ցույց տվեց, թե ինչ գերազանց մարզավիճակում է։ Այսպիսի Վատոն կարող է ուժեղացնել «Կադիսի» պաշտպանությունը։

վարազդատ - Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում

Իսպանական ակումբն ուժեղացրել է նաև պաշտպանության ձախ եզրը։ Այս դիրքը խնդրահարույց էր անցած մրցաշրջանում։ Այստեղ խաղում էր կա՛մ Ակապոն, կա՛մ Էսպինոն։ Հիմա «Կադիսը» նորեկ ունի ի դեմս Սանտիագո Արզամենդիայի, որի համար վճարվել է 2 մլն եվրո։ Արզամենդիան 23 տարեկան է։ Նա Պարագվայից է ու բավականին լավ տպավորություն է թողել բոլորովին վերջերս ավարտված Կոպա Ամերիկայում։ Ակումբը ուժեղացրել է նաև դաշտի միջին գիծը։ 2 մլն եվրոյի դիմաց «Կադիս» է տեղափոխվել չիլիացի պաշտպանողական ոճի կիսապաշտպան Տոմաս Ալարկոնը։ Այս խաղացողն էլ ընդգրկված էր Չիլիի հավաքականի հայտացուցակում Կոպա Ամերիկայում։ Ալարկոնը ևս երիտասարդ ու հեռանկարային խաղացող է, որը զգալիորեն կարող է ուժեղացնել թիմը։ Ակումբը գնել է նաև դարպասապահ Յերեմիաս Լեդեսմայի ամբողջական տրանսֆերը, որը անցած մրցաշրջանը վարձակալությամբ էր անցկացնում «Կադիսում»։

Մեր ընտրանին

Իսկ գավա՞թը

Բացի Լա լիգայից «Կադիսը» պայքարելու է նաև Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում։ Կա տպավորություն, որ Սերասան վստահելու է Հարոյանին Լա լիգայում ու հայ երկրպագուները ստիպված չեն լինելու սպասել գավաթային խաղերի Հարոյանին տեսնելու համար։ Ամեն դեպքում Իսպանիայի գավաթում ևս «Կադիսը» կարող է առաջ գնալ։ Անցած տարի նրանք մեկ փուլ հաղթահարեցին, իսկ հետո պարտվեցին «Ժիրոնային», որը խաղում էր Սեգունդայում։ Իսպանիայի Արքայական գավաթն այն մրցաշարն է, որտեղ կարող է լինել ամեն ինչ։ Մադրիդի «Ռեալի» սենսացիոն պարտությունը «Ալկոյանոյին» ձեզ օրինակ:

Իսպանիայի գավաթում հաղթանակի հասնելու ու այդ ճանապարհով եվրագավաթների ուղեգիր նվաճելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է։ «Կադիսն» այդպիսի պոտենցիալ չունի։ Սակայն «դեղին սուզանավը» պետք է պատվով խաղա նաև այստեղ։

Ի՞նչ կտա «Կադիսը» Հարոյանին

Հարոյանի տեղափոխությունից հետո շատ է խոսվել, թե ինչ է տալու հայ պաշտպանը իսպանական թիմին։ Սակայն հայ երկրպագուներին ավելի շատ հետաքրքրում է հետևյալ հարցը․ իսկ ի՞նչ է տալու «Կադիսը» Հարոյանին։ Հայաստանի հավաքականի պաշտպանի կարիերայում սա կարևորագույն փոփոխություն է։ Հարոյանը խաղալու է աշխարհի առաջատար թոփ-5 լիգաներից մեկում։ Ճիշտ է, «Կադիսը» ամենևին էլ այն թիմը չէ, որը պայքարում է բարձր հորիզոնականների, կամ եվրագավաթային գոտում հայտնվելու համար, բայց ամեն դեպքում այսպիսի լիգայում հայտնվելն արդեն մեծ նվաճում է Հարոյանի պես խաղացողի համար, որը կարիերայում ամենևին էլ առաջին քայլերը չի կատարում։

Ուժեղների դեմ մրցակցելիս միայն ավելի ուժեղ ես դառնում․ սա ամենակարևոր հանգամանքն է Հարոյանի՝ «Կադիս» տեղափոխության հարցում։ Հարոյանը զգալիորեն ավելացնելու է ոչ միայն դաշտում անցկացրած րոպեների, այլ նաև մարզումային գործընթացների արդյունքում։ «Դեղին սուզանավի» սոցիալական ցանցերի էջերին հետևելիս տեսնում ենք, որ թիմի մարզումները շատ մեծ ինտենսիվություն ունեն։ Օգտագործվում են արտասովոր միջոցներ ֆուտբոլիստների կարողությունները բացելու համար։ Օրինակ մարզումներից մեկը թիմն անցկացրել էր ծովափյա ֆուտբոլի համար նախատեսված դաշտում։ Դե՜ «Կադիսը» Իսպանիայի ամենածովային վայրերից է։

Image

Հարոյանը բացի ուժեղների դեմ մրցելուց կկարողանա նաև մարզվել ու աշխատել ուժեղների դեմ։ Իհարկե, «Կադիսում» չկան առանձնացող աստղային խաղացողներ, սակայն «Կադիսի» կազմը հաստատ ավելի ուժեղ է, քան օրինակ «Ուրալինն» ու «Աստանայինը»։ Հարոյանը մարզումների ընթացքում, կարծես թե, շատ է հանդիպում «Կադիսի» ամենաաստղային խաղացողին՝ Ալվարո Նեգրեդոյին։ Ճիշտ է, նա արդեն իր կարիերայի մթնշաղում է, բայց միևնույն է ունի հարձակվողին բնորոշ լավագույն որակները։

«Կադիսը» նոր հարթակ է Հարոյանի համար։ Լա լիգայի նկատմամբ ուշադրությունը ոչ մի դեպքում չես կարող համեմատել Ղազախստանի ու Ռուսաստանի առաջնությունների հետ։ Իսպանիայի առաջնության հանդիպումները չափազանց մեծ լսարան ունեն։ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերն ընդհանրապես մրցակցությունից դուրս են։ Այս խաղերին միլիոնավոր մարդիկ են հետևում ամբողջ աշխարհից։ Այնպես որ, կա հնարավորություն մեծ լսարանի առջև ցուցադրել տպավորիչ խաղ ու նոր դռներ բացել սեփական կարիերայում նոր նվաճումների հասնելու համար։ Հարոյանը ունի այդ պոտենցիալը։ Եթե Կապառոսը նրան վստահել է ու Հարոյանի ծառայություններն առաջարկել իր ընկերներին, ապա հաստատ հայ պաշտպանն ունի այդ ունակությունները։

E6qpmm8XIAUqBen 2 960x769 - Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում

Եվ ի վերջո, կես կատակ կես լուրջ, «Կադիսը» Հարոյանին հնարավորություն կտա խոսել իսպաներեն։ Սա մեր հավաքականի փոխավագին կօգնի ավելի լավ հասկանալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին, ում հետ Վատոն դեռ շատ նվաճումների է հասնելու։

Ի՞նչ հանդիպումներով է սկսում առաջնությունը «Կադիսը»

«Կադիսը» Լա լիգայում պայքարը սկսելու է սեփական հարկի տակ «Լևանտեի» դեմ խաղով։ Մինչև այդ Հարոյանն ու թիմակիցները մի քանի ստուգողական հանդիպում ունեն, որոնցից մեկը Լա լիգայի նորեկ «Էսպանյոլի» հետ է։ Երկրորդ տուրում «Բենիտո Վիլյամարինում» թիմը հյուրընկալվելու է «Բետիսին»։ Հարոյանին իսպանական ուժեղագույն գրանդներից մեկի դեմ կարող ենք տեսնել վեցերորդ տուրում, երբ տանը «Կադիսը» կընդունի «Բարսելոնային»։ Մինչև այդ խաղը «դեղին սուզանավը» հանդիպելու է «Օսասունայի», «Ռեալ Սոսյեդադի» ու «Սելտայի» հետ։ Առաջնությունը բավականին բարդ խաղերով է սկսվում «Կադիսի» համար։

«Կադիսի» հավանական մեկնարկային կազմը գալիք մրցաշրջանում

Լեդեսմա, Արզամենդիա, Կալա, Հարոյան, Կարսելեն, Ալարկոն, Խոսե Մարի, Ջոնսոն, Լոզանո, Սալվի, Նեգրեդո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բուենոս տարդես». «Կադիսի» հայերեն գրառումն առաջիկա խաղին ընդառաջ

Հարոյան. «Հուսով եմ՝ կկարողանամ ցուցադրել իմ լավագույն որակները»

Վարազդատ Հարոյանն ասել է, թե իսպանական որ թիմերին է համակրում

Հարոյան․ «Ամեն հայ խաղացող երազում է Մեսիի ու Սուարեսի պես ֆուտբոլիստների դեմ խաղալու մասին»

«Բարսելոնան» կարող է 7 անգամ թանկ գնով վաճառել իր նոր ռմբարկուին

Հարոյանը մասնակցեց «Կադիսի» հաղթանակին

Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է

«Կադիսը» եղանակային անբարենպաստ պայմաններում մարզում է անցկացրել (լուսանկար)

«Կադիսը» շարունակում է մարզումները

Հարոյան․ «Ժամանման պահից հիանալի ընդունելության եմ արժանացել»

Հարոյանը մասնակցել է «Կադիսի» հաղթանակին․ որ համարով է խաղացել հայ պաշտպանը

«Կադիսը» շարունակում է մարզումները

Հարոյանը ժամանել է «Կադիսի» մարզաբազա (ֆոտո)

Վարազդատ Հարոյանը ժամանել է Իսպանիա (լուսանկար)

Պատահական հանդիպում Հարոյանին. Ինչպես «Ուրարտուն» մեկնեց Սլովենիա (տեսանյութ)

Երբ Հարոյանը կարող է խաղալ «Բարսելոնայի», «Ռեալի» ու «Ատլետիկոյի» դեմ (նկար)