Հարի Փոթերի կախարդական փայտիկը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստի «ձեռքում» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հարի Փոթերի կախարդական փայտիկը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստի «ձեռքում» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսն» Ա սերիայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Բոլոնիայի» նկատմամբ: 71-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին:

Ամերիկացի ֆուտբոլիստը յուրահատուկ կերպով է տոնել այդ դարպասի գրավումը: Նա պատրանք է ստեղծել, թե ցուցադրում է ձեռքին գտնվող կախարդական փայտիկ: Խաղացողը մրցավեճից հետո բացատրել է, որ Հարի Փոթերի մասին գրքերի և ֆիլմերի երկրպագու է:

«Ես իրականում Հարի Փոթերի մեծ երկրպագու եմ: Ձեռքիս դաջվածք կա, ուստի դա կախարդական ներգործություն էր»,- Մակքենիի խոսքերը մեջբերում է DAZN-ը:

Ամերիկացին, որն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Շալկեից» է վարձավճարով տեղափոխվել «Յուվենտուս», Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման ու խփել 3 գոլ: Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հաղորդել էր, որ թուրինյան ակումբը մտադիր է գնել այդ խաղացողի ամբողջական տրանսֆերը: «Բյանկոներիները» պատրաստ են դրա համար վճարել 18,5 մլն եվրո, հենց որքան էլ ամրագրված է 2 ակումբների միջև կնքված վարձակալական պայմանագրում:

Մակքենին ճանաչվել է 2020 թվականի ամերիկացի լավագույն ֆուտբոլիստ:

4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Նոր աշխարհը՝ ֆուտբոլում». ԱՄՆ-ի ոսկե սերունդը, որ գալիս է

«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում

Ռոնալդուն և պատը. Կրիշտիանուի ձախողված տուգանային հարվածների շարքը շարունակվում է

«Յուվենտուսը» հաղթեց հետնապահին, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց գլխի հարվածով (տեսանյութ)

Մորատան վարակված է տարօրինակ վիրուսով, որն իրեն թույլ չի տալիս խաղալ

4 ակումբ սկսել է բանակցել Ագուերոյի հետ

«Ռոնալդուն չի համապատասխանում Պիռլոյի գաղափարներին». Կասանո

Պիռլոն` Ռոնալդուի դրվագի մասին. «Մրցավարը պետք է համարձակ լինի, նույնիսկ վերջին րոպեին»

«Պորտուն» հաղթեց «Յուվենտուսին»՝ գոլեր խփելով երկու խաղակեսերի մեկնարկում (տեսանյութ)

«Յուվենտուսի» ձախողումը պաշտպանությունում. բաց թողած գնդակ հենց խաղասկզբում (տեսանյութ)

«Պորտու» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

Նոր խնդիր՝ Պիռլոյի համար. «Յուվենտուսի» պաշտպանը 3 շաբաթով դուրս է մնացել շարքից

«Պորտու» – «Յուվենտուս», «Սևիլիա» – «Բորուսիա» Դ. Դիմակայությունների կարևոր դեմքերը, դեպքերն ու թվերը

Վերջին 20 տարում «Բարսելոնայի» վատագույն արդյունքը

IFFHS․ 21-րդ դարի 20 լավագույն դարպասապահները