Հավաքականը դա արեց 11-րդ անընդմեջ խաղում, Յուրչենկոն գերազանցեց Մարկոսի ցուցանիշը - VNews
Բաժիններ

Հավաքականը դա արեց 11-րդ անընդմեջ խաղում, Յուրչենկոն գերազանցեց Մարկոսի ցուցանիշը

Խորվաթիա - Հայաստան ընկերական խաղը՝ 10 փաստով

195194113 10165498903215247 2579370922068363070 n - Հավաքականը դա արեց 11-րդ անընդմեջ խաղում, Յուրչենկոն գերազանցեց Մարկոսի ցուցանիշը

Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո կրկին ուժերը փորձեց ընկերական մրցախաղում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Խորվաթիան 63-րդ երկիրն էր, որի հավաքականի հետ մրցեց Հայաստանի ընտրանին՝ պատվաբեր ոչ-ոքի խաղալով աշխարհի փոխչեմպիոնի հետ: Առավել հաճախ՝ 10 անգամ ՀՀ հավաքականը մրցավեճի է բռնվել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 17-15): Մեկից ավելի խաղ անցկացրած հավաքականներից առավել հաջող մեր ֆուտբոլիստները խաղացել են Սլովակիայի և Ուզբեկստանի ընտրանիների հետ՝ հաղթելով 2 հանդիպումներում էլ: Իսկ ամենաանհարմար մրցակիցներն Իսպանիայի (6 խաղ), Ֆրանսիայի (5) և Գերմանիայի (3) հավաքականներն են, որոնց հետ անցկացրած բոլոր հանդիպումներում էլ ՀՀ հավաքականը պարտվել է:

195487374 10165498903155247 7823800044043090653 n - Հավաքականը դա արեց 11-րդ անընդմեջ խաղում, Յուրչենկոն գերազանցեց Մարկոսի ցուցանիշը

10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում

2․ Հայաստանի հավաքականը գրեթե 2 տարի անց կրկին ընկերական խաղ անցկացրեց: Վերջին անգամ մեր ֆուտբոլիստներն ընկերական խաղում մրցել էին Մոլդովայի հավաքականի հետ՝ 2018թ. հունիսի 4-ին Ավստրիայի Կեմատեն քաղաքում անցկացված հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Մինչ այդ էլ ոչ-ոքի (1-1) էր գրանցվել Մալթայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում:

Այնպես որ ՀՀ հավաքականն ընկերական հանդիպումներում 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Իսկ վերջին հաղթանակն ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը տոնել է 2017թ. նոյեմբերի 13-ին՝ Երևանում 3-2 հաշվով պարտության մատնելով Կիպրոսի ընտրանուն:

3․ Խորվաթների հետ մրցավեճը Հայաստանի հավաքականի անցկացրած ընկերական 76-րդ հանդիպումն էր, որում 16-րդ ոչ-ոքին գրանցվեց: Մեր ֆուտբոլիստներն այդ խաղերում 24 հաղթանակ են տոնել, կրել են 36 պարտություն, խփել են 84 գնդակ, բաց են թողել 128 գոլ: Այդ մրցավեճը նաև մրցակիցների դաշտում ՀՀ հավաքականի անցկացրած ընկերական 30-րդ հանդիպումն էր (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 21 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-69):

194798937 10165498902415247 5369445809503078367 n - Հավաքականը դա արեց 11-րդ անընդմեջ խաղում, Յուրչենկոն գերազանցեց Մարկոսի ցուցանիշը

Կապառոս. «Առաջին հերթին գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից ու վարքագծից»

4․ Ընդհատվեց ՀՀ հավաքականի 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: Փոխարենը մեր ֆուտբոլիստները 9-րդ անընդմեջ անպարտելի խաղն անցկացրին և 11-րդ անընդմեջ խաղում գրավեցին մրցակիցների դարպասները: Այս ցուցանիշները ռեկորդային են Հայաստանի հավաքականի համար:

5․ Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում ընդամենը 2-րդ անգամ մրցակցին հաջողվեց առաջինը բացել հաշիվը: Առաջին անգամ դա պատահել էր Կապառոսի նորամուտի խաղում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մեկնարկային տուրում, որում մեր ընտրանին պարտվել էր 1-2 հաշվով: Մնացած 8 հանդիպումներում հաշիվը բացել է ՀՀ հավաքականը՝ տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հենրիխ Մխիթարյանը՝ Պեպեի հետ բախման մասին

Մխիթարյան. «Ջեկոն մեր ավագն է նույնիսկ առանց թևկապի»

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով»

Ուզբեկ հարձակվողը կդառնա Մխիթարյանի խաղընկերը

Պեպեի կոպտագույն խախտումը Մխիթարյանի նկատմամբ, որը բախման պատճառ դարձավ (տեսանյութ)

«Պորտու» – «Ռոմա» հանդիպման առաջին կեսն ավարտվել է. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

«Ռոման» առաջին մարզումն է անցկացրել Պորտուգալիայում (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը Պորտուգալիայում կայանալիք մարզական հավաքի համար (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց ընկերական խաղում, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Մոուրինյոն որոշել է՝ ովքեր կարող են մասնակցել «Դեբրեցենի» դեմ այսօրվա խաղին

Մխիթարյանն ասել է՝ ում կտար «Ոսկե գնդակը»

Մխիթարյանն ասել է, թե ովքեր են 3 լավագույն խաղացողները, որոնց հետ հանդես է եկել

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն նոր էջ ենք բացել»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը