Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«ՈՒՐԱՐՏՈՒ» – «ԱՐԱՐԱՏ»
7 ապրիլի, ժ.18:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
71 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 35 անգամ, «Արարատը»՝ 16, գրանցվել է 20 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 108-71
«Ուրարտու»՝ 6-րդ տեղ (18 միավոր), «Արարատ»՝ 1-ին տեղ (28 միավոր):
1-ին շրջան. 21.02.2021 «Արարատ» 2-0 «Ուրարտու»
Գոլերը՝ 1-0, 2-0՝ Մորի Կոնե 45+1՛, 65՛
1․ Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից հետո կայացած ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները տարբեր կերպ դասավորվեցին մրցակիցների համար: Եթե «Արարատին» հաջողվեց 5-1 հաշվով ռևանշի հասնել «Վեստ Արմենիայի» նկատմամբ և 13 տարվա ընդմիջումից հետո կրկին կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, ապա «Ուրարտուն» գավաթի վերջին 8 խաղարկություններում առաջին անգամ չհաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը՝ 2-րդ տարին անընդմեջ գավաթային դիմակայությունում զիջելով «Նոային» (0-2, 2-2):
2․ Առաջնությունում «Ուրարտուն» վերջին հանդիպումն անցկացրել է մեկ ամիս առաջ՝ մարտի 6-ին Չարենցավանում 1-3 հաշվով պարտվելով «Վանին»: Այդ հանդիպումը վերջինն էր Ալեքսանդր Գրիգորյանի համար թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: «Արարատի» հետ խաղում առաջնությունում «Ուրարտուի» գործողություններն առաջին անգամ կղեկավարի Ռոբերտ Արզումանյանը, որը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել էր մարտի 12-ին «Նոայի» հետ կայացած գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում:
3․ Հետաքրքիր է, որ «Արարատն» էլ առաջնությունում իր վերջին խաղն անցկացրել է «Վանի» հետ՝ մարտի 1-ին սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը: Իսկ մարտի 16-ին «Լոռիի» հետ նշանակված հանդիպումը չկայացավ և արարատցիներին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց: Առաջնությունում անցկացրած վերջին 9 հանդիպումներում «Արարատն» անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունն արարատցիները կրել են «Լոռիից» անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին Վանաձորում կայացած խաղում՝ 0-1:
4․ Եթե Վսևոլոդ Երմակովին հաջողվի «Ուրարտուի» հետ խաղում դարպասն առնվազն 62 րոպե անառիկ պահել, ապա կգերազանցի «Արարատի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 580 րոպե շարունակ «չոր» է մնացել: Երմակովն առաջնության վերջին 5 խաղերում գոլ բաց չի թողել՝ դարպասն անառիկ պահելով 519 րոպե շարունակ:
5․ Եթե «Ուրարտուի» դարպասի պաշտպանությունը վստահվի Արսեն Բեգլարյանին, ապա նա Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի և կդառնա ՀՀ առաջնություններում այդ սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ դարպասապահը:
«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան՝ 5–ական գոլ:
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան՝ 5 գոլ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո