Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի Champions Chess Tour-ի 3-րդ առցանց մրցաշարում՝ Opera Euro Rapid-ում: Հայ գրոսմայստերը սպիտակներով 33-րդ քայլին հաղթեց Դին Լիժենին:
Ցավոք, հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ: 2-րդ տուրում Լևոնը սևերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Ճիշտ է, հաջորդ մրցախաղում Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, բայց ընդամենը կես միավոր վաստակեց մրցումների առաջին օրվա վերջին 2 պարտիաներում: Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ և պարտվեց Դանիլ Դուբովին:
5 տուրից հետո Արոնյանը վաստակած 2,5 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում: Առաջատարը Մագնուս Կառլսենն է, որն ունի 4 միավոր: 3,5-ական միավորով նրան հետապնդում են Ուեսլի Սոն և Յան Նեպոմնյաշչնին:
Այսօր կկայանան մրցաշարի նախնական փուլի հաջորդ 5 պարտիաները: Հիշեցնենք, որ այս փուլում կարևորը ուժեղագույն ութնյակում տեղ զբաղեցնելն է, որպեսզի հնարավոր լինի պայքարը շարունակել գլխավոր մրցանակի համար:
36 տարի անց հեղինակավոր մրցաշարը տանտերն է հաղթել
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո