Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի, որը նվիրված է Խորհրդային Միության հերոս Դմիտրի Կարբիշևի հիշատակին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի բաժինը, մեր մարզիկները ընդհանուր առմամբ նվաճել են 12 մեդալ. ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ), պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել Արթուր Սարդարյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (65 կգ), Հովիկ Աղբալյանը (79 կգ), Լյովա Գևորգյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ), բրոնզե մեդալներով հայրենիք կվերադառնան Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Րաֆֆի Արտուշյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (70 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):
Մեր հավաքականը նաև ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսում տեղի թիմի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո