Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Խաբարովսկի մրցաշարում - VNews
Բաժիններ

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Խաբարովսկի մրցաշարում

Խաբարովսկում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են նաև հայ բռնցքամարտիկները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկ:

Նախնական փուլում պարտություն է կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, գերծանր քաշային Հովհաննիսյան Գուրգենը դեռևս չի սկսել պայքարը, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 64 կգ քաշային Սամվել Մելիքյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթանակներ են տոնել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: