Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել միջազգային գավաթում - VNews
Բաժիններ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել միջազգային գավաթում

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: