fbpx
Բաժիններ

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական կայքը:

Հավաքը կավարտվի հունվարի 30-ին, որից հետո թիմը կմեկնի Իվանո -Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա  համատեղ մարզումներ կանցկացնի:

Երիտասարդ բռնցքամարտիկները նաև հանդես կգան փետրվարի կեսերին Կռիվոյ Ռոգ քաղաքում անցկացվելիք միջազգային մրցումներում:

Հիշեցնենք, որ բռնցքամարտում օլիմիպիական ուղեգրերը կխաղարկվեն մարտի 13-ից 23-ը Լոնդոնում կայանալիք մրցաշարի շրջանակում, ինչպես նաև Փարիզում մայիսի 13-ից 24-ը կայանալիք մրցաշարում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: