Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին - VNews
Բաժիններ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

200493898 4389703654425697 827659809061256169 n 2 - Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

Իտալիայում շարունակում է ընթանալ բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում հաղթել է ադրբեջանցի Ջալալ Գառբանովին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջին երկու ռաունդներում Մարությանը հսկայական առավելություն է ունեցել ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք է ստացել և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Հաղթել է նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: