fbpx

Հայ ձյուդոիստները անհաջող են ելույթ ունեցել «Եվրոպա օփենում»

Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում անցկացվել է «Եվրոպա օփեն» ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար:

ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ, մասնակիցների թվում էին Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ ) և երևանցի Դավիթ Սարգսյանը  (81 կգ) : Նրանք, ավաղ, ձախողվել են հենց մեկնարկում, պարտվելով համապատասխանաբար պորտուգալացի Ֆելիպե Կրուզին և իսպանացի Իգոր Հերերոյին:

Մարզաձևի մեր առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ ) և Արսեն Խանջյանը  (90 կգ ) կմասնակցեն հաջորդաբար Փարիզում (փետրվարի 10 -12 ) և Դյուսելդորֆում (փետրվարի 22) անցկացվելիք միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: