fbpx

Հայ ձյուդոիստները չեն կարողացել մեդալակիր դառնալ Իսրայելի «Գրանդ Պրիում» (տեսանյութեր)

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հունվարի 24-ից 26-ը կայացավ ձյուդոյի «Գրանդ Պրի», որում Հայասանը ներկայացնում էին 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը և 90 կգ քաշային Արսեն Խանջյանը։

Եվրոպայի չեմպիոնը մեկնարկային գոտեմարտում ծնոտի վնասվածք ստացավ, որը նրան խանգարեց 3-րդ փուլում և նա պարտություն կրեց Տաջիկստանի ներկայացուցիչ Բեհրուզի Խոջազոդայից։ Վեջինիս չկարողացավ հասնել եզրափակիչ։

Իսկ մեր հաջորդ պատվիրակ Արսեն Խանջյանը 3-րդ փուլում չկարողացավ առավելության հասնել ամերիկացի Կոլտոն Բրաունի նկատմամբ, որը պարտվեց հաջորդ փուլում։

Արսենը անցած տարի էր միացել մեր հավաքականին Ռուսաստանից ընտրանուց։ Սա նրա առաջին մրցաշարն էր Հայաստանի դրոշի ներքո։ Խանջյանը այս տարի փորձելու է նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հայաստանի հավաքականը փետրվարի 9-ից 10-ը նաև մասնակցելու է Ֆրանսիայում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մինսկ 2019. Ֆերդինանդ Կարապետյանը լքում է պայքարը

Մինսկ 2019. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Եվրոպական խաղեր. Որ մարզաձևերից ու որ մարզիկներից պետք է մեդալ սպասել

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Հայտնի է Եվրոպական խաղերում Հայաստանի ամբողջ կազմը

Մեծ սաղավարտ․ Ֆերդինանդ Կարապետյանը 7-րդն է

Ֆերդինանդ Կարապետյան. «Օլիմպիական խաղերից առաջ կտրվելու եմ ամեն ինչից, չեմպիոնությունը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է»

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Գրիգոր Մխիթարյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն