Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երկու հայ ըմբիշներ հանդես կգան Իրանի առաջնությունում

Ռոման Ամոյան, Վարշամ Բորանյան

Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ ելույթ կունենան Իրանի ակումբային առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի առաջատար մրցավարներից մեկի՝ Ալի Դոլաթխայի աջակցությամբ, փորձառու, բազմատիտղոս, 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 71 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկու անդամներն էլ Իրանի ակումբային առաջնության առաջին փուլում, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը, հանդես կգան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում:

Նշենք, որ նախկինում Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես են եկել Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Ամոյանը, իսկ ազատ ոճայիններից Լևան Բերիանիձեն նախորդ տարի լավ մրցելույթներ է ունեցել Հնդկաստանի թիմային առաջնությունում:


    • Ընթերցեք նաև

Արթուր Ալեքսանյանի թիմը՝ Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգայի հաղթող (լուսանկարներ)

Թոփ 5 ամենատիտղոսակիր ըմբիշներն անկախ Հայաստանում

Quiz. Հայտնի մարզիկներից ո՞վ է գյումրեցի, իսկ ո՞վ՝ ոչ

Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը դուրս են գալիս աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ

Փարիզ-2017․ Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները

Աշխարհի առաջնություն. Հայտնի է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են Թբիլիսիի մրցաշարին

Հայ ծանրորդի «ոսկե» հաջողությունը և «Ռեալի» «շտապ օգնություն» Սերխիո Ռամոսը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Անկախ Հայաստանի Եվրոպայի բոլոր չեմպիոնները

Ճանապարհ դեպի Ռիո. Ըմբշամարտ

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները