Հայ ֆուտբոլիստը՝ The Guardian-ի 2020-ի տաղանդների ցանկում - VNews
Բաժիններ

Հայ ֆուտբոլիստը՝ The Guardian-ի 2020-ի տաղանդների ցանկում

7V1A4000 - Հայ ֆուտբոլիստը՝ The Guardian-ի 2020-ի տաղանդների ցանկում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:52

-

-

The Guardian հեղինակավոր պարբերականը կազմել է այս տարվա գլխավոր տաղանդների ցանկը, որում տեղ է գտել 60 ֆուտբոլիստ աշխարհի տարբեր անկյուններից։

Նրանց կողքին է նաև հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։ Նա հանդես է գալիս Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմում ու 17 տարեկան է։ Արսենը խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլիստը նաև հրավիրվել է Ռուսաստանի մինչև 18 տարեկանների հավաքական։

«Ֆուտբոլիստը, որը ծնունդով Սամարայից է, գրավել է Մոսկվայի «Դինամոյի» սկաուտների ուշադրությունը ու տեղափոխվել Ռուսաստանի մայրաքաղաքի Լև Յաշինի ակադեմիա 14 տարեկանում։ Երկու տարի անց նա ստացել է առաջին հրավերը Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականից ու գոլի հեղինակ դարձել նորամուտի խաղում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում։

Զախարյանը էլեգանտ, երկու ոտքով գործող, բազմակողմանի կենտրոնական կիսապաշտպան է, որը հաղթում է երկրորդ գնդակները, խելացի է շարժվում, գոլեր խփում, իսկ խաղը կարդալու նրա ընդունակությունը օգնել է նրան առանձնանալ այսպիսի երիտասարդ տարիքում։ Այն բանից հետո, երբ նա 2 գոլ խփեց «Դինամոյի» պատանեկան թիմում 16 տարեկանում, տեղափոխվեց երկրորդ թիմ նախքան այս մրցաշրջանի սկիզբ»,-գրել է Guardian-ը Զախարյանի մասին։

2020/21 մրցաշրջանում նա անցկացրել է 9 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Զախարյանը նոր պայմանագիր է համաձայնեցրել. հայտնի է՝ նա որքան գումար է ստանալու

Արշավին․ «Արսեն Զախարյանը Պրեմիեր լիգայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»

Գրիզմանը fantasy-football-ի իր թիմում ավելացրել է հայ խաղացողի

17-ամյա Արսեն Զախարյանի 6-րդ արդյունավետ գործողությունը ՌՊԼ-ում անցկացրած 8 խաղում (տեսանյութ)

Արսեն Զախարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Զախարյանի գոլային փոխանցումն «Ուֆայի» դեմ խաղում (տեսանյութ)

Զախարյանը ռեկորդ է գրանցել Եվրոպայի Մ21 տարիքային առաջնությունում

Տիկնիզյանի ու Զախարյանի գոլերն իսլանդացիների դեմ խաղում (տեսանյութ)

Մ21 ԵԱ. Զախարյանը Ռուսաստանի հավաքականի մեկնարկային կազմում է

Ինչով է Զախարյանը նման Մխիթարյանին և որ հավաքականը կընտրի. Արսենի հոր կարծիքը

17-ամյա Արսեն Զախարյանը հերթական արդյունավետ գործողությունն է կատարել ՌՊԼ-ում (տեսանյութ)

2 հայ ֆուտբոլիստ հրավիրվել է Ռուսաստանի Մ21 հավաքական

17-ամյա Արսեն Զախարյանը երկրորդ խաղում անընդմեջ արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել ՌՊԼ-ում (տեսանյութ)

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Զախարյանի առաջին մարզիչ. «Արսենն այդպիսի գոլեր 10-11 տարեկանում էր խփում»

Արսեն Զախարյան. «Շնորհակալություն երկրպագուներին, որ վանկարկում էին իմ անունը» (տեսանյութ)