Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցներն Օլիմպիական վարկանիշային մրցաշարում - VNews
Բաժիններ

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցներն Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Gevorg Gharibyan European championships gold medal match19 - Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցներն Օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:15

-

-

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարում մարտից 20-ից պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է հայ ըմբիշների առաջին մրցակիցների անունները:

Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչ փուլում կմրցի Արդիտ Ֆազլյիյա (Շվեդիա) – Դավիդ Անդրզեյ Էրսետիչի (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Այդ ըմբիշները կգոտեմարտեն որակավորման փուլում:

Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ալյաքսանդր Լյավոնչիկի (Բելառուս) հետ:

Արթուր Շահինյանի մրցակիցը 1/8 եզրափակիչ փուլում կլինի Իվան Հուկլեկը (Խորվաթիա):

Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչ փուլում հարաբերությունները կպարզի Կոնստա Յոհանես Մաենպաեաեի (Ֆինլանդիա) հետ:

Օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն այն ըմբիշները, որոնց իրենց քաշային կարգերում կհաջողվի եզրափակիչ դուրս գալ:

Ավելի վաղ 2 ոսկե մեդալի էին արժանացել ազատ ոճային ըմբիշները՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նրանք միաժամանակ նվաճել էին նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Օլիմպիական խաղերին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի հավաքականը 2-րդն է թիմային հաշվարկում

Մ23 ԵԱ. Հրաչյա Պողոսյանը չեմպիոն դարձավ, Դավիթ Օվասապյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Մ23 ԵԱ. Օվասապյանը, Պողոսյանն ու Թադևոսյանը կիսաեզրափակիչում են

Դավիդ Օվասապյանը հաղթել է թուրք ըմբիշին

Հայտնի է Մ23 Եվրոպայի առաջնության հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Սոֆիա. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են

Սոֆիա. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը մեկնարկեցին հաղթանակով

Սոֆիա. Շահինյանը մեկնարկեց վստահ հաղթանակով, Օվասապյանը պարտվեց

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները

«Հաղթանակի այս զգացողությունը մեծ արժեք ունի». Նիկոլ Փաշինյանն ընդունեց ծանրորդներին ու ըմբիշներին (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում են, Ղարիբյանը պարտվեց 1/4-ում

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով, Չալյանը պարտվեց 1/8-ում

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանն ու Կարապետ Չալյանը մեկնարկեցին հաղթանակով