Հայ մարտիկը Ռուսաստանից մեկնել է Արցախ (լուսանկար) - VNews
Բաժիններ

Հայ մարտիկը Ռուսաստանից մեկնել է Արցախ (լուսանկար)

Ռուսաստանում հանդես եկող ACA-ի (Absolute Championship Akhmat) հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը ուղևորվել է Արցախ, այս մասին հայտնում է Sport24-ը։

Վարդանյանը մեկնել է Արցախ, որպեսզի մարդասիրական օգնություն և աջակցություն ցուցաբերի Արցախի տարածքում բնակվող քաղաքացիներին:

Էդուարդը ծնվել է Երևանում։

Մարտիկը ACA-ի պատմության առաջին ժամանակավոր չեմպիոնն է թեթև քաշային կարգում։ MMA-ում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով 21 հաղթանակ ու կրելով 3 պարտություն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: