Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին» - VNews
Բաժիններ

Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին»

cLuZmzBBbr8 - Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին»

Ղազախստանի գավաթի խաղարկության B խմբի 3-րդ տուրում «Ատիրաուն» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է «Տարազին»:

«Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է, «Ատիրաուն» մարզում է Արամ Ոսկանյանը:

«Ատիրաուի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել են դարպասապահ Արամ Հայրապետյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Մեկնարկային կազմում են եղել նաև հայկական ակումբներում իրենց ելույթներով հայտնի Բրայան Սիլվա Գարսիան, Դմիտրի Գուզը, Ալեքս Ջունիորն ու Դանիել Ստոյկովիչը:

«Տարազի» կազմում հանդիպմանը մասնակցել են հայ երկրպագուներին քաջ հայտնի Ալֆոնսե Կասե Կոջոն և Ուրոշ Նենադովիչը:

«Տարազը» վաստակած 6 միավորով 1-2-րդ հորիզոնականներն է կիսում «Տոբոլի» հետ: «Ատիրաուն» 1 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում «Մաքտարալի» հետ: «Տոբոլն» ու «Մաքտարալը» մեկական հանդիպում պակաս են անցկացրել:

«Տարազը» 4-րդ տուրում հուլիսի 30-ին կհյուրընկալի «Ատիրաուին»:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում կայացած 19 տուրից հետո «Ատիրաուն» 7-րդ հորիզոնականում է, «Տարազը»՝ 9-րդ: Առաջնության շրջանակում 11-րդ տուրում կայացած խաղում Արամ Ոսկանյանի թիմը «Տարազին» հաղթել էր 1-0 հաշվով:

Արսեն Զախարյանը խփեց Ռուսաստանի նոր առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց «Ակտոբե» – «Աստանա» խաղին

Տիգրան Բարսեղյանի գոլը «Կայսարի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է ղազախական ակումբ

Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել «Աստանայի» կազմում (տեսանյութ)

Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

Ուրոշ Նենադովիչը նոր ակումբ ունի

Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում

Մինասյանը՝ Գերմանիա – Հայաստան խաղի մասին․ «Չեմ կասկածում՝ մեր հավաքականն արժանավայել տեսք կունենա»

Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

«Վարդան Մինասյանն ասաց, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի». Բայտանա

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)