Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը - VNews
Բաժիններ

Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Հունահոռեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը ու մարզիչ Սամվել Գևորգյանը ամփոփեցին Նուրսուլթանում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հավաքականը նվաճեց մեկական արծաթե և բրոնզե մեդալ, ինչպես նաև ձեռք բերեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի 2 ուղեգիր՝ 77 կգ ու 97 կգ քաշային կարգերում:

Սահակյանը հայտարարեց, որ թե՛ գոհ է մեր մարզիկների արդյունքներից, թե՛ դժգոհ: Մարզիչները ընդգծեցին, որ սա վերջին տարիների ուժեղագույն ԱԱ-ն էր, քանի որ մրցավայր էին ժամանել իրենց քաշային կարգերում լավագույնները:

Գևորգյանը շեշտեց, որ մեր մարզչական շտաբը անչափ դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից: Հայ մասնագետը առանձնացրեց Կարեն Ասլանյանի 1/8 եզրափակիչի գոտեմարտը, որտեղ հայ ըմբիշը հաղթողի դերում էր, սակայն վերջին վայրկյաններին մրցավարը անհասկանալի կերպով նկատողություն գրանցեց ու միավորներ շնորհեց եգիպտացի մարզիկին՝ Կարենին դուրս թողնելով պայքարից: Սամվել Գևորգյանը պատմեց, որ իրեն այնուհետև խոստացան, որ այդ մրցավարի նկատմամբ պատիժ կկիրառվի. «Սակայն դա ոչինչ չի տա մեզ: Ինչ եղավ, եղավ: Եթե չլիներ այդ սխալը, կարծում եմ, որ մենք 3 վարկանիշով կվերադառնայինք Ղազախստանից»:

Հայ մարզիչը նաև ուշադրության հրավիրեց կայացած վիճակահանությունը.

«Արթուր Ալեքսանյանը շատ լավ մարզավիճակով էր մոտեցել աշխարհի առաջնությանը: Նա անցկացրեց 5 գոտեմարտ ու կարող էր ևս 5-ը անցկացներ, եթե չլիներ վնասվածքը: Եթե նայեք վիճակահանությանը, կտեսնենք, որ նա հիմնականում հաղթել է իր քաշային կարգում իր հիմնական մրցակիցներին»:

Հայ մասնագետները հույս հայտնեցին, որ «Ճերմակ Արջը» կկարողանա վերականգնվել մինչև մյուս տարվա կարևորագույն մրցաշարերը ու լավ մարզավիճակով մասնակցել Օլիմպիական խաղերին: Այսօր հայ ըմբիշը պետք է բժշկական հետազոտություն անցնի: Բայց ենթադրելի է, որ նրանից 2-3 ամիս կպահանջվի լիարժեք մարզումներին վերադառնալու համար:

Էդուարդ Սահակյանը նշեց, որ մնացած հարցերի պատասխանը կտա այս տարվա դեկտեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Ալեքսանյան. «Իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու համար»

Արթուր Ալեքսանյան. «Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ նորից դառնամ Օլիմպիական չեմպիոն»

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

Չեմպիոնական օրվա բոլոր էմոցիաները VNews-ի բացառիկ ֆոտոշարքում

Ըմբշամարտի ԵԱ, օր 3. Երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ մեկ օրում (տեսանյութ)

5-րդ ոսկին, եռագույնն ու պատվո հարթակը. Արթուր Ալեքսանյանի տոնումն ու պարգևատրումը լուսանկարներով

Exclusive. Արթուր Ալեքսանյանի մեկնաբանությունը Եվրոպայի 5-րդ ոսկին նվաճելուց հետո (տեսանյութ)

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգևատրումը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Բրոնզե մեդալ ու ևս 3 մեդալի հույս. Մրցումային 2-րդ օրվա ամփոփումը (տեսանյութ)

Մեկ քայլ 5-րդ ոսկուց. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)

ԵԱ. Ղարիբյանը եզրափակիչում է, Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

3 հայ ըմբիշ դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ