Հայ մարզուհին ԵԱ-ում նոկաուտի է ենթարկել ուկրաինացի բռնցքամարտիկին - VNews
Բաժիններ

Հայ մարզուհին ԵԱ-ում նոկաուտի է ենթարկել ուկրաինացի բռնցքամարտիկին

boxing 1 - Հայ մարզուհին ԵԱ-ում նոկաուտի է ենթարկել ուկրաինացի բռնցքամարտիկին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:52

-

-

Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը գրում է․ «Չեռագորիա Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանը ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Վճռորոշ մենամարտում հայ մարզուհին արդեն առաջին իսկ ռաունդում ուժգին հարվածների շնորհիվ նոկաուտի է ենթարկել մրցակցին ու դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Նոյեմբերի 21-ին կայանալիք կիսաեզրափակչում Գայանե Տեր Բարսեղյանը կմենամարտի իսպանուհի Կարմեն Օրտեգա Գոնսալեսի հետ:

Կիսաեզրափակիչում է և առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաև գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը: ¼ եզրափակիչում նա պարտության մատնեց Ալբանիան ներկայացնող Արբի Հախիյուին»,- նշված է հրապարակման մեջ:

Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը կապի համակարգեր է նվիրաբերել հայ զինվորներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: