Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում - VNews
Բաժիններ

Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում - Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Սոֆիկ Թորոսյանը, որպես գլխավոր մրցավար, և Լիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը և մրցավարի օգնական Խաչատուր Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 6-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:

Արման Ալաբերքյանը կսպասարկի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության 4-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 24-ը Շվեդիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը և մրցավարի օգնականներ Ատոմ Սևգուլյանն ու Սարգիս Հովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի «Մինսկ»-«Դաուգավպիլս» հանդիպումը:

Գլխավոր մրցավար Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնականներ Լիանա և Քրիստինե Գրիգորյանները, ինչպես նաև Արտեմ Գասպարյանը, որպես չորրորդ պաշտոնյա, կսպասարկեն Կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բելառուս-Նիդերլանդներ հանդիպումը Մինսկում:

Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորյանը ստացել է միանգամից 2 նշանակում՝

Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ուկրաինա-Ֆարերյան կղզիներ,

Հոկեմբերի 26, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ղազախստան – Ֆրանսիա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

«Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա – Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումներ

Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքի է անցել «Լոկոմոտիվի» սելեկցիոն բաժնում

Սարգիս Հովհաննիսյանը երկարամյա աշխատանքից հետո հեռացավ «Լոկոմոտիվից»

Հայ ֆուտբոլիստի հերթական շքեղ գոլը Բելգիայում և «Շիրակի» շուրջ սկանդալային իրավիճակը (տեսանյութ)

2 իրադարձություն առաջին անգամ պատահեց Հայաստանի հավաքականի պատմության մեջ

Սարգոս Հովհաննիսյանը ստացել է նոր արտոնագիր

Որտե՞ղ են հիմա նրանք. Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը տարած կազմը

Ռուսաստանի առաջնության պատմության թոփ 10 հայ լեգեոներները