Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում - VNews
Բաժիններ

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առցանց առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ոչ թե հավաքականները մրցեցին միմյանց հետ, այլ հաշվի առնվեցին Եվրոպայի պատանեկան առաջնության տարիքային 4 խմբերում յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչներից լավագույնի արդյունքը, որի հանրագումարում էլ մեր ընտրանին վաստակեց 26 միավոր:

Տարիքային յուրաքանչյուր խմբում Հայաստանից ընդգրկված էին 3-ական շախմատիստներ: Մինչև 12 տարեկանների մրցաշարում մեր պատանիներից լավագույնը  Բենիկ Աղասարովն էր, որը 5,5 միավորով զբաղեցրեց 25-րդ տեղը:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում Էմին Օհանյանը 6,5 միավորով հանգրվանեց  5-րդ հորիզոնականում: 7 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց նաև մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկած Արշակ Մելքոնյանը:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7 միավորով գրավեց 4-րդ տեղը: Նույնքան միավոր էին վաստակել նաև արծաթե և բրոնզե մեդալների արժանացած Կասպեր Շոպենն ու Արսենի Նեստերովը, որոնց Շանթը զիջեց միայն լրացուցիչ գործակիցներով ու զրկվեց մեդալից: Նա բրոնզե մեդալ ստացավ միայն Հայաստանի հավաքականի կազմում իր թիմակիցների հետ:

Մրցանակակիր դառնալուն մոտ էր նաև Էմին Օհանյանը, որն ավարտական տուրում պարտվեց և ստիպված էր բավարարվել 5-րդ տեղով:

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Մարիամ Ավետիսյանն առաջատարների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մրցանակակիր