Հայ շախմատիստներից 6-ն առաջատարների շարքում են - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստներից 6-ն առաջատարների շարքում են

Screenshot 1 32 - Հայ շախմատիստներից 6-ն առաջատարների շարքում են

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Մրցաշարի A խմբում հանդես են գալիս 13 երկրների 129 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է 3-րդ անգամ, շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 11 մլն դրամ է:

Հայաստանը ներկայացնող 46 շախմատիստներից 6-ը՝ Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Հրայր Սիմոնյանն ու Հայկ Երիցյանը 2-ական հաղթանակով են մեկնարկել: Նրանք մրցաշարի 17 առաջատարների թվում են:

Շախմատիստներից շատերը մասնակցել էին օրերս Ծաղկաձորում ավարտված «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարին: Yerevan Open-ի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի հնդիկ գրոսմայստեր Սունիլդուտ Նարայանանը (2647): Հայ շախմատիստներից ամենաբարձրը Տիգրան Պետրոսյանի վարկանիշն է (2562): Այդ ցուցանիշը 7-րդն է մրցաշարի մասնակիցների մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արման Միքայելյանը եզրափակեց ուժեղագույն եռյակը

Արման Միքայելյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Արման Միքայելյանը եզրափակում է լավագույն եռյակը

Դավիթ Շահինյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Կայծակնային մրցաշարում հայերից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն էր

4 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների շարքում են

Արման Միքայելյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հայ շախմատիստներից միայն Արման Միքայելյանը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի արդյունքն է

Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը շարունակեցին հաղթարշավը

Ծաղկաձորը հյուրընկալել է «ՉեսսՄուդ» շախմատի մրցաշարի մասնակիցներին

Մանուել Պետրոսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրը՝ լուսանկարներով