-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մոսկվայում այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում կայացան նախատեսված 21 տուրերից 11-ի մրցախաղերը:
Հայաստանի 7 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը՝ վաստակելով 8 միավոր: 7,5 միավոր ունի Մանուել Պետրոսյանը, 7՝ Լևոն Արոնյանը: Տիգրան Պետրոսյանի հաշվին գրանցված է 6 միավոր, Զավեն Անդրիասյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակել են 5,5-ական միավոր, Արման Փաշիկյանն ունի 4,5 միավոր:
9 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որին կես միավոր են զիջում 5 շախմատիստներ: Վաղը կկայանան տղամարդկանց մրցաշարի ավարտական 10 տուրերի մրցախաղերը:
Կանանց մրցաշարում կայացան նախատեսված 17 տուրերից 9-ի մրցախաղերը: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր: Աննա Սարգսյանն ունի 5 միավոր, իսկ Էլինա Դանիելյանի հաշվին գրանցված է 4,5 միավոր:
Առաջատարը ռուսաստանցի Կատերինա Լագնոն է, որը վաստակել է 8 միավոր: 4 շախմատիստուհիներ 7-ական միավորով հետապնդում են առաջատարին:
Վաղը կկայանան կանանց մրցաշարի ավարտական 8 տուրերի մրցախաղերը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո