fbpx
Բաժիններ

Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի 7 ներկայացուցիչներից կրկին առավել հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը՝ 21 հնարավորից վաստակած 13,5 միավորով զբաղեցնելով 15-րդ տեղը: Լևոնը պարգևատրվեց 8 հազար դոլարով: Հիշեցնենք, որ արագ շախմատի աշխարհի առաջնությունում Արոնյանը գրավել էր 5-րդ տեղը ու պարգևատրվել էր 14729 դոլարով:

Մեր մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Հրանտ Մելքումյան՝ 12 միավոր (58-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան՝ 11 (75-րդ տեղ), Տիգրան Պետրոսյան՝ 11 (87-րդ), Զավեն Անդրիասյան՝ 10,5 (109-րդ), Արման Փաշիկյան՝ 10,5 (116-րդ), Մանուել Պետրոսյան՝ 9,5 (131-րդ):

Աշխարհի չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել Մագնուս Կառլսենի և Հիկարու Նակամուրայի միջև, որոնք վաստակել էին 16,5-ական միավոր: Հաղթելով 1,5-0,5 հաշվով, Մագնուս Կառլսենը նվաճեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պարգևատրվելով 60 հազար դոլարով: Հիշեցնենք, որ Կառլսենն ուժեղագույնն էր ճանաչվել նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

2-րդ տեղը զբաղեցրած Հիկարու Նակամուրան արժանացավ 50 հազար դոլար պարգևավճարի: 15 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վլադիմիր Կրամնիկը, որը պարգևատրվեց 40 հազար դոլարով:

Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, որը 17 հնարավորից վաստակեց 10,5 միավոր ու զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Լիլիթը պարգևատրվեց 833 դոլարով:

Աննա Սարգսյանը 9 միավորով հանգրվանեց 45-րդ հորիզոնականում, Էլինա Դանիելյանը 8,5 միավորով 67-րդն է, իսկ Մարիա Գևորգյանը 7 միավորով զբաղեցրեց 92-րդ տեղը:

Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Կատերինա Լագնոն, որը վաստակեց 13 միավոր: Նա պարգևատրվեց 40 հազար դոլարով: Արծաթե մեդալը նվաճեց ուկրաինացի Աննա Մուզիչուկը, որն արժանացավ 30 հազար դոլար պարգևավճարի: Չինացի Տան Չժունյին 12 միավորով դարձավ բրոնզե մրցանակակիր ու պարգևատրվեց 17,5 հազար դոլարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց