fbpx

Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը 2762 վարկանիշով եզրափակում է լավագույն տասնյակը: Նախորդ ամսվա համեմատ նա մեկով նվազեցրել է վարկանիշը, սակայն պահպանել է տեղը ցանկում:

Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը GRENKE Chess Classic սուպերմրցաշարում ունեցած գերազանց ելույթների շնորհիվ 16-ով ավելացրել է վարկանիշը ու գրանցել 2861 ռեկորդային ցուցանիշ:

Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2816), Դին Լիժենը (2805), Անիշ Գիրին (2787) և Շահրիյար Մամեդյարովը (2781):

ՖԻԴԵ-ի մայիսի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝  Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:

Գաբրիել Սարգսյանը 8-ով նվազեցրել է վարկանիշը (2681) և 10 տեղով նահանջել է՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը: Հրանտ Մելքումյանի վարկանիշը (2658) պահպանվել է, սակայն մեկ տեղով նահանջել է՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը որոշ առաջընթաց է ունեցել՝ 58-րդ տեղից բարձրանալով 53-րդ հորիզոնական: Նա վարկանիշն (2417) ավելացրել է 4-ով:

Լիլիթ Մկրտչյանը մնացել է 68-րդ տեղում, սակայն վարկանիշը (2395) նվազեցրել է 2-ով:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 11-ով ավելացրել է վարկանիշը (2666) ու պահպանել է իր դիրքը 5-րդ հորիզոնականում:

Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը (2635), որը 8-րդ տեղում է: Արամ Հակոբյանը 2559 վարկանիշով 27-րդ հորիզոնականում է: Մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Շանթ Սարգսյանը 2512 վարկանիշով զբաղեցնում է 62-րդ տեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3–րդ տեղը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց արմագեդոնում

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռաֆայել Վահանյանն անակնկալ մատուցեց

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը եզրափակում է առաջատար եռյակը

Altibox Norway Chess. Արմագեդոնում Արոնյանը զիջեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

Altibox Norway Chess. Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթանակով մեկնարկեց

Կայծակնային մրցախաղում Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գրան Պրի. Արոնյանը լքեց մրցաշարը