Հայ շախմատիստներից երեքը վարկանիշային աղյուսակում առաջադիմել են - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստներից երեքը վարկանիշային աղյուսակում առաջադիմել են

ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի վարկանիշային աղյուսակը: Վերջին շրջանում վարկանիշային աղյուսակում ցուցանիշները կտրուկ վատթարացրած Լևոն Արոնյանը թեև նախորդ ամսվա համեմատ 3-ով ավելացրել է վարկանիշը (2767), սակայն պահպանել է զբաղեցրած 12-րդ հորիզոնականը:

Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2842), ով մեկով նվազեցրել է վարկանիշը: Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2822), Շահրիյար Մամեդյարովը (2801), Դին Լիժենը (2797) և Վլադիմիր Կրամնիկը (2792):

ՖԻԴԵ-ի հուլիսի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը:

Գաբրիել Սարգսյանը պահպանել է վարկանիշը (2680) և զբաղեցրած 59-րդ հորիզոնականը: Իսկ ահա Հրանտ Մելքումյանը 8-ով ավելացրել է վարկանիշը (2670) և 82-րդ տեղից բարձրացել է 69-րդ հորիզոնական: Մրցաշարերի հազվադեպ մասնակցող Վլադիմիր Հակոբյանը պահպանել է 2655 վարկանիշը ու մեկ տեղով նահանջել է՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը:

100 ուժեղագույն շախմատիստների ցանկը 2654 վարկանիշով եզրափակում է ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է վարկանիշը (2412) և երկու հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 51-րդ տեղը: Նույնը վերաբերում է նաև Լիլիթ Մկրտչյանին, ով 2392 վարկանիշով 68-րդ հորիզոնականում է:

ԱՄՆ-ում բնակվող Տաթև Աբրահամյանը 2361 վարկանիշով 97-րդ տեղում է:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ռուսաստանցի Դավիթ Պառավյանը 4-ով ավելացրել է վարկանիշը (2638) ու մեկ հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 6-րդ տեղը: Իսկ ահա ամերիկահայ Սամուել Սևյանը պահպանել է վարկանիշը (2624) և 8-րդ տեղից նահանջել է 9-րդ հորիզոնական:

Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող հանրապետության մեծահասակների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով դարձավ նաև Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող, 9-ով ավելացրել է վարկանիշը (2581) և 3 հորիզոնականով առաջադիմել է՝ զբաղեցնելով 20-րդ տեղը:

Մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանն էլ 9-ով ավելացրել է վարկանիշը (2560) ու 4 հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 28-րդ տեղը:

Արամ Հակոբյանը (2544) և Շանթ Սարգսյանը (2490) զբաղեցնում են համապատասխանաբար 38-րդ և 84-րդ տեղերը:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են երկու շախմատիստուհիներ: Աննա Սարգսյանը 12-ով նվազեցրել է վարկանիշը (2311) և 21-րդ տեղից նահանջել է 24-րդ հորիզոնական:

Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պահպանել է վարկանիշը (2218) ու մեկ հորիզոնականով առաջադիմել է՝ զբաղեցնելով 66-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Մանուել Պետրոսյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Սամվել Տեր-Սահակյանը՝ Հնդկաստանի մրցաշարի հաղթող

Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցների հաշվարկով

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների քառյակն առաջատարներին հետապնդողների շարքում է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արամ Հակոբյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ