Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Screenshot 1 4 - Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Սոչիում մեկնարկել են  շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի մրցաշարերը, որոնցում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստներ:

Տղամարդկանց մրցաշարում Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը մրցաշարը կսկսեն երկրորդ փուլից: Իսկ ահա մյուս 3 շախմատիստներն անցկացրին առաջին փուլի մրցախաղերը:

Նոկաուտ համակարգով անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում մրցակիցները դասական շախմատի երկու պարտիայից բաղկացած մրցախաղում վիճարկում են հաջորդ փուլի ուղեգիրը: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:

1/128 եզրափակչում Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով մեկնարկեցին: Հայկը հաղթեց զամբիացի Չիտումբո Մվալիին, Շանթն առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցիչ Պեդրո Մարտինեսի նկատմամբ, Գաբուզյանն էլ պարտության մատնեց ալժիրցի Բիլել Բելաչենեին:

Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն էլ հաղթանակով մեկնարկեց: Նրա մրցակցուհին պարագվայցի Գաբրիելա Վարգասն է: Վաղը կկայանան նախնական փուլի երկրորդ մրցախաղերը, որոնք էլ կանվանեն հաջորդ փուլի ուղեգրերի տերերին:

Աշխարհի գավաթակիրը 110 հազար դոլար պարգևավճար կստանա: Եզրափակիչ մտած շախմատիստներն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը