Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

gabriel - Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:01

-

-

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց նաև Մարոկկոյի շախմատիստների հետ այսօր կայացած 6-րդ տուրի մրցախաղում՝ կրկին մրցակցին ջախջախելով 6-0 հաշվով: Մեր թիմից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Արթուր Դավթյանը և Աննա Սարգսյանը:

6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով շարունակում է Ռուսաստանի ընտրանու հետապնդումը, որը հաղթելով նաև Անգլիայի շախմատիստներին, 12 միավոր ունի: 8-ական միավորով հաջորդ տեղերում են Ռումինիայի և Անգլիայի հավաքականները:

Վաղը կկայանան արագ շախմատի առցանց օլիմպիադայի նախնական փուլի վերջին 3 տուրերի մրցախաղերը: Հայաստանի հավաքականը հաջորդաբար կմրցի Անգլիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի ընտրանիների հետ: Անշուշտ, 8-րդ տուրում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև կայանալիք մրցախաղի ելքը անչափ կարևոր նշանակություն կունենա C խմբի հաղթողին որոշելու համար:

Հիշեցնենք, որ 4 խմբերի հաղթողները միանգամից քառորդ եզրափակիչ են դուրս գալու, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Մանուել Պետրոսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը