Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը չափազանց անհաջող հանդես եկավ՝ 0,5-3,5 հաշվով պարտվելով Ռուսաստանի ընտրանուն:

Միակ կես միավորը մեր թիմին պարգևեց երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը՝ հաշտություն կնքելով Վալենտինա Գունինայի հետ:

Էլինա Դանիելյանը պարտվեց Կատերինա Լագնոյին, Աննա Սարգսյանը զիջեց Ալեքսանդրա Գորյաչկինային, Սիրանուշ Ղուկասյանն էլ չկարողացավ միավոր վաստակել Օլգա Գիրյայի հետ մրցախաղում:

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը զիջեց առաջատարի դիրքը և 2 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Վաղը կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի ընտրանու հետ, որը ոչ-ոքի խաղաց ղազախների հետ:

Իսկ մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորեցին Ռուսաստանի և Չինաստանի հավաքականները: Վերջինս 2,5-1,5 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:

3-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանում են Ուկրաինայի և ԱՄՆ-ի հավաքականները: Ուկրաինուհիները 4-0 հաշվով ջախջախեցին մրցաշարի բացահայտ հետնապահ Եգիպտոսի հավաքականին, իսկ ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց հունգարուհիներին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Տաթև Աբրահամյանը հաշտություն կնքեց Տհան Տրանգ Հոանգի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Մարիա Գևորգյանն անկասելի է

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց լատվիացիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը միավորը կիսեց իսպանուհիների հետ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը լավագույն եռյակում է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը