Հայ շախմատիստների հաղթական օրը - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստների հաղթական օրը

Թուրքիայի Գեբզե քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության 2-րդ տուրը հաղթական էր Հայաստանի պատվիրակների համար, որոնք բոլորն էլ առավելության հասան մրցակիցների նկատմամբ:

Պատանիների մրցաշարում Շանթ Սարգսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով մոնղոլ Էրդենի-Օչիր Նյամբիլեգին: Արամ Հակոբյանն էլ մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով մակեդոնացի Նիկոլա Նիկոլովսկուն:

Առաջին հաղթանակները տոնեցին Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք մրցում էին համապատասխանաբար ղազախ Առուստանբեկ Ուրազաևի և թուրք Տյուներ Տունեցի հետ:

2 տուրից հետո Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը 2-ական միավորով առաջատարների խմբում են:

Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 1,5-ական միավոր:

Աղջիկների մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տոնեց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ով խաղում էր Ֆրանսիան ներկայացնող Հոնորին Աուվրեյի հետ: Սիրանուշը 2 միավորով աղյուսակը գլխավորող 12 շախմատիստուհիներից մեկն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: