fbpx
Բաժիններ

Հայ շախմատիստներից 5-ը շարունակեց հաղթարշավը

Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հաղթանակով մեկնարկած 10 հայ շախմատիստներից 5-ը երկրորդ տուրում շարունակեց հաղթարշավը:

Մինչև 12 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով բուլղարացի Վալենտին Միտևին: Նա 25 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Իսկ ահա Սարգիս Սարգսյանն ու Գրիգոր Դավթյանը հաղթական մեկնարկից հետո պարտություններ կրեցին: Փոխարենն առաջին հաղթանակները տարան մրցաշարը պարտությամբ սկսած Արշակ Մելքոնյանը, Րաֆֆի Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը և Սևակ Մանուկյանը:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հաղթարշավը շարունակեց Գոռ Սարգսյանը, ով առավելության հասավ Կանադան ներկայացնող Նամեր Իսանիի նկատմամբ: Գոռը 2 միավորով 26 առաջատարների թվում է: Հայկ Գրիգորյանն ու Էմին Օհանյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ ու վաստակեցին 1,5-ական միավոր: Հաղթանակներ տոնեցին Արսեն Դավթյանը, Դավիթ Գասպարյանն ու Էրիկ Հակոբյանը:

Ամենակրտսեր տարիքային խմբում Նիկոլայ Հովյանը հաղթեց Չժան Ցզյունհաոյին և 2 միավորով 25 մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Տուրը հաղթական էր նաև Ռուդոլֆ Փաշիկյանի համար, ով ունի 1,5 միավոր: Առաջին միավորը վաստակեց Մենուա Հակոբյանը:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջող են հանդես գալիս մինչև 12 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը, որոնք 2-ական միավորով 19 առաջատարների շարքում են: Աստղիկը հաղթեց իրանցի Ռասուլ Սեբտին, իսկ Մարիամը պարտության մատնեց իր հայրենակցուհի Ասյա Եդիգարյանին: Մարիետա Խաչատրյանն առաջին հաղթանակը տոնելով, վաստակեց 1,5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող 4 շախմատիստուհիներից միայն Անետա Ասկարյանը հաղթեց, իսկ մյուսները կրկին պարտվեցին:

Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում էլ միակ հաղթանակը տարավ Սյուզաննա Առաքելյանը՝ պարտության մատնելով Էմմա Մխիթարյանին: Անգելինա Ղուկասյանն առաջին կես միավորը վաստակեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Մ16 օլիմպիադա. Պատանի հայ շախմատիստները 14-րդ տեղում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Սարգսյանը, Դավթյանն ու Հակոբյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն առաջատարներին հետապնդողների շարքում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 4-ն առաջատարների խմբում են