fbpx
Բաժիններ

Հայ ծանրորդի «ոսկե» հաջողությունը և «Ռեալի» «շտապ օգնություն» Սերխիո Ռամոսը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Իսրայելում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ պայքարի մեջ է մտել այս տարիքային խմբում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ այս տարվա ամռանը կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ գրանցելով 180 կգ արդյունք: Հրում վարժությունում մեր ծանրորդի ակտիվում է գրանցվել 220 կգ արդյունքը, և նա երկամարտի 400 կգ արդյունքով հռչակվել է ոսկե մեդալակիր:

a73044f187560ac77d7b3fc3d2776b1c

Երեկ պայքարի մեջ են մտել նաև Մ20 տարիքային խմբի 75+ քաշայինների պայքարում հանդես եկող Արփինե Դալալյանը և Մ23 տարեկանների առաջնության 94 կգ քաշային կարգում հանդես եկող Կարուշ Ղուկասյանը: Դալալյանը երկամարտի 218 կգ արդյունքով զբաղեցրել է ընդհանուր հաշվարկի 4-րդ հորիզոնականը, իսկ Ղուկասյանը երկամարտի 362 կգ արդյունքով նույնպես իր քաշային կարգի ընդհանուր հաշվարկում եզրափակել է լավագույն քառյակը:

Հունգարիայում ընթացքի մեջ է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը: Երեկ պայքարի մեջ են մտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 61 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը և 71 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը: Ֆրանգուլյանը 1/4 եզրափակչում լքել է պայքարը՝ 0:4 հաշվով զիջելով իրանցի Բեհնամ Եշաղ Եհնասապուրին: Ինչ վերաբերում է Բորանյանին, ապա նա 1/16 եզրափակչում պարտության է մատնել նույն Իրանը ներկայացնող Աֆշին Նեմատ Բիանագարդին, բայց հաջորդ փուլում 0-6 հաշվով զիջել է մոլդովացի Դանիել Կատարագային: Բորանյանն անհաջողության է մատնվել նաև սփոփիչ գոտեմարտում, որտեղ 1-5 հաշվով պարտություն է կրել ռուս ըմբիշ Ադամ Կուրակից:

VivaroNews.am-ի՝ Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում այս անգամ պայքարի մեջ են մտել գյումրեցի 2 հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյանը և Արթուր Պետրոսյանը: Կարող եք անցնել հղումով և քվեարկել ձեր նախընտրած գոլի օգտին:

Լոնդոնում մեկնարկել է «London chess classic» շախմատի ավանդական՝ արդեն 8-րդ մրցաշարը: Լևոն Արոնյանն իր ելույթները սկսել է հաղթանակով՝ 41-րդ քայլին պարտության մատնելով անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսին: Հայկական շախմատի առաջատարը գործում էր սպիտակ խաղաքարերով: Արոնյանը 2-րդ տուրում սևերով ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ԻՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների  խորացում: Երկու կազմակերպությունների ղեկավարները՝ համապատասխանաբար Ռուբեն Հայրապետյանը և Մեհդի Թաջը, փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունները դնելուց հետո լրագրողների հետ շփման ժամանակ մեծ կարևորություն են տվել այս իրադարձությանը:

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ, ֆուտբոլի Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունը 2019 թվականին կանցկացվի Հայաստանում: Մեր երկիրն առաջին անգամ է հյուրընկալելու ՈՒԵՖԱ-ի մրցաշար: Ընթացիկ խաղարկության եզրափակիչ խաղերը անցկացվելու են Վրաստանում, իսկ 2018 թվականին մրցաշարը կընդունի Ֆինլանդիան:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5 6

«Գրանադան» հաղթեց «Բարսելոնային» և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Միլանյան դերբիում «Ինտերն» ուժեղ էր (տեսանյութ)

Ֆոնսեկան պատասխանել է «որքա՞ն խաղաժամանակ կստանա Մխիթարյանը «Բոլոնիայի» դեմ խաղին» հարցին

Կոուտինյոն դարձավ պատմության 5-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել Եվրոպայի թոփ առաջնություններից 4-ում

Լա լիգայի 5 խաղերից 4-ում «Բարսելոնան» առաջինն է գնդակ բաց թողել (տեսանյութ)

Մխիթարյանն ու խաղընկերները ժամանել են Բոլոնյա (տեսանյութ)

«Գրանադա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

«Միլան» – «Ինտեր». Մեկնարկային կազմեր

Ռոնալդուի գոլը հաղթական եղավ «Յուվենտուսի» համար (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթիի» ինքնատիպ ցուցանիշն ԱՊԼ-ում

Ռեմսին նորամուտն Ա Սերիայում գեղեցիկ գոլով նշեց (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բոլոնիայի» դեմ խաղի համար (տեսանյութ)

Բուֆոնը կրկնեց Մալդինիի ռեկորդը

«Սիթին» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», Բերնարդու Սիլվան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Բավարիան» ջախջախեց «Քյոլնին», Լևանդովսկին 9-րդ գնդակը խփեց անցկացրած 5 խաղում (տեսանյութ)

«Սիթին» 18 րոպեում 5 գնդակ է ուղարկել «Ուոթֆորդի» դարպասը (տեսանյութ)