Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ - VNews
Բաժիններ

Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Samvel Gasparyan rewarding european weightlifting championships 3 - Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Մարզական շաբաթը հագեցած էր։ Հայ երկրպագուների ուշադրության կենտրոնում էր Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ծանրորդները բազմաթիվ նվաճումների հասան։ Ֆուտբոլային Եվրոպայի ուշադրության կենտրոնում էլ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերն էին, ու իհարկե՝ Էլ կլասիկոն «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև։

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեցին Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանն (81 կգ) ու Վարազդատ Լալայանն արժանացան բրոնզե մեդալների:

ԵԱ. Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը

Samvel Gasparyan rewarding european weightlifting championships 3 960x640 - Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Սկսվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ «Ռեալը» առաջին խաղում հաղթեց «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Բորուսիային»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին, «Չելսին» էլ հաղթեց «Պորտուին»։ Սա Չեմպիոնների լիգան է, ու այս խաղերում դեռ ոչինչ որոշված չէ։

Kylian Mbappe Neymar Bayern Munich 1 960x680 - Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Շաբաթվա նշանակալի իրադարձություններից էր Հենրիխ Մխիթարյանի վերադարձը։ Դեռևս շաբաթվա միջնամասում VNews-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ավագը ապաքինվել է ու պատրաստ է «Ռոմայի» առաջիկա խաղին։ «Բոլոնիայի» դեմ կայացած խաղում Մխիթարյանը մոտ մեկամսյա դադարից հետո վերադարձավ դաշտ՝ փոխարինման դուրս գալով երկրորդ կեսում։ Նա դաշտում անցկացրեց 28 րոպե։ «Ռոման» հաղթեց 1-0 հաշվով։

171715737 540992170510908 4152393711564610000 n - Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Շաբաթվա ֆուտբոլային գլխավոր իրադարձությունը Էլ կլասիկոն էր։ «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»։ Եվրոպական թոփ-5 լիգաներում այլևս չկա թիմ, որը չի պարտվել այս տարի։ «Ռեալի» հաղթանակը ավելի սրեց չեմպիոնական մրցավազքը Լա լիգայում։ Էլ ավելի սրվեց պայքարը «Ատլետիկոյի» ոչ-ոքիից հետո։

«Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

1311835757.0 960x640 - Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրոսն արձագանքել է Մաունթի խոսքերին

Ազարն անդրադարձել է լուսանկարի վերաբերյալ քննադատություններին

Լաուտարոն խոստովանել է, «Բարսելոնա» տեղափոխությունը քննարկել է Մեսիի հետ

«Բավարիան» իր սպորտային տնօրենին փոխարինող է գտել «Յուվենտուսում»

«Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են՝ Զիդանը կհեռանա

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

«Բարսելոնան» կիսապաշտպան է փնտրում. 3 ֆուտբոլիստեր, որ կարող են փոխարինել Բուսկետսին

«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

Ինչի է պատրաստ Ագուերոն հանուն «Բարսելոնայի» ու Մեսիի հետ խաղալուն

«Բարսելոնան» Անսու Ֆատիի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություն է արել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

Նագելսմանը որոշել է՝ որն է համար մեկ տրանսֆերային նպատակը «Բավարիայում»

Հայտնի է «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մրցավարը

ՊՍԺ-ն վստահ է, որ կգնի Մեսիին ու իր կազմը կառուցելու է արգենտինացու շուրջ

Ընթրիքից հետո «Բարսելոնայի» խաղացողները հավելյալ թեստավորում են անցել․ պատասխանները հայտնի են