-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, հունվարի 12-ից տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, իսկ կանանցը ՝ Օլիմպավանում: Հավաքներին ընդհանուր առմամբ մասնակցում են 40 մարզիկներ:
Ծանրորդների մարզավիճակի մասին մասնագետներն ընդհանուր կարծիք կկազմեն փետրվարի 1-ից 7-ը կայանալիք Հայաստանի առաջնությունում, որից հետո տեղի կունենան հավաքներ և մարզումներ: Այնուհտեև, մարզիչները կորոշեն այն ծանրորդներին, որոնք կմասնակցեն Մոսկվայում ապրիլի 1-ից մեկնարկելիք վարկանիշային Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն հայտնել է, որ ԵԱ-ին Հայաստանը կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին:
Վիդեո
Ֆոտո