Հայ ուշուիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում - VNews
Բաժիններ

Հայ ուշուիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից:

Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում:

Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել` Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանը արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր):

Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (մեծահասակներ):

Ցինդայում մեր չորս մարզիկները մտել են եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալի համար. Նրանք են` Արսեն Բաղրյան (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյան (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյան (56 կգ, մեծահասակներ) եւ Ռեբեկա Բալասանյան (65 կգ, երիտասարդներ):

Այսպիսով, անկախ եզրափակչի արդյունքներից, հայ ուշուիսներն ապահովել են ութ մեդալ: Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին, իսկ հաջորդ օրը կկայանա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արմեն Համբարձումյան. «Մեզ հետաքրքրում է միայն հաղթանակը» (տեսանյութ)

Վարդան Մինասյանի և Արմեն Համբարձումյանի մամուլի ասուլիսը «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ խաղից առաջ (տեսանյութ)

1 տարի ֆուտբոլ չխաղաց և ամիսներ անց հրավիրվեց հավաքական. Ընտրանու հայտացուցակի հետքերով

Չեմպիոնական պայքարը սարսափելու աստիճան սաստկացել է․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ԲԽ-ն 16 տարի անց վերադառնում է Վանաձոր. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

Վերջին անգամ երբ էր հաղթել Լիտվայի հավաքականը մինչ Երևան այցելությունը

Արամ Հայրապետյանը կրկնեց Բերեզովսկիի, Կասպարովի և Բեգլարյանի ցուցանիշը

Հայազգի ֆուտբոլիստները «ցունամի են արել» ԱՄՆ-ում և Ռուսաստանում (տեսանյութ)

Գյումրիի և Կապանի թիմերը թրիլլեր բեմադրեցին Երևանում, իսկ Կամո Հովհաննիսյանը գոլ խփեց Բելառուսում (տեսանյութ)

Դաժան պարտություն 0-5 հաշվով և «լռություն»՝ Հայաստան – Բելառուսի խաղի ժամանակ

Սարգիս Ադամյանը փայլեց իր ամբողջ հմայքով Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում (տեսանյութ)