Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա - VNews
Բաժիններ

Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

buffon - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Սուպերմենը վերադարձավ: Այդպես է «Պարման» ներկայացրել 20 տարի անց Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխությունը «Յուվենտուսից»: Երբ 2001-ին Ջիջին այն ժամանակների համար չլսված՝ 52 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Պարմա» (մինչև 2018 թվականը դա ռեկորդ էր դարպասապահների համար), նա իր հարազատ ակումբին բարձունքների էր հասցրել: 2001-ին նա հեռացավ Ա սերիայի չորրորդ տեղը զբաղեցնելուց և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո: Այդ ցուցանիշը մինչև օրս «Պարման» չի կրկնել, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Բ սերիայում:

Բուֆոնը Թուրին տեղափոխվեց, երբ դեռ 23 տարեկան էր և վերադառնում է 43 տարեկանում: Բնականաբար, նրա նախկին թիմակիցները ոչ միայն ակումբում չեն, այլ շատ վաղուց ավարտել են կարիերաները (բացառությամբ երկուսից):

VNews.am-ը ներկայացնում է Բուֆոնի վերջին մրցաշրջանում «Պարմայի» ֆուտբոլիստներին և պատմում, թե որտեղ են նրանք հիմա ու ինչով են զբաղվում:

Վերջին անգամ լավագույնների թվում

90-ականներին «Պարման» իտալական ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկն էր: Արտակարգ ֆուտբոլիստներով ու խաղով, «խաչակիրները» ստիպում էին սիրահարվել իրենց թիմին: 1995-1999 թվականների ընթացքում «Պարման» երկու անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Հատկապես տպավորիչ էր 1999-ին Մարսելի «Օլիմպիկի» հետ Մոսկվայում կայացած եզրափակիչը (3:0), որը հիացրեց իտալական թիմի շքեղ խաղով:

2000/01 մրցաշրջանից առաջ «Պարման» համաձայնեց բաժանվել իր վերջին 4 տարիների հարձակման առաջատար Էրնան Կրեսպոյից, որին 25 մլն եվրոյի, գումարած Մատիաս Ալմեյդայի ու Սերժիու Կոնսեսյաուի դիմաց վաճառեցին «Լացիոյին»: Արգենտինացի սուպերհարձակվողին փոխարինելու համար հրավիրեցին Սավո Միլոշևիչին:

Եվրագավաթներում թիմն անհաջող ելույթ ունեցավ: ՈւԵՖԱ-ի գավաթի 1/32 եզրափակիչում նրա ճանապարհին կանգնեց ՊՍՎ-ն: Իտալիայի գավաթում «Պարման» կարող էր մրցաշրջանը տիտղոսով ավարտել, սակայն եզրափակիչում զիջեց «Ֆիորենտինային»:

2000/01 մրցաշրջանում «Պարման» երեք մարզիչ է գլխավորել: 2 տարուց ավելի թիմի հետ աշխատած Ալբերտո Մալեզանին անհաջող մեկնարկի պատճառով հեռացվեց 2001-ի հունվարին: Հաջորդ օրը նրան փոխարինեց մեծն Արիգո Սակին, որը սակայն 23 օր անց լքեց իր պաշտոնը: Լեգենդար Սակիին փոխարինեց Ռենցո Ուլիվիերին, որը կարողացավ թիմին բարձրացնել չորրորդ տեղ:

Ովքեր էին այն ժամանակ Բուֆոնի թիմակիցները և որտեղ են հիմա

Մատեու Գուարդալբեն

2000/01 մրցաշրջանում դարպասապահն Ա սերիայի բոլոր 34 խաղերին հետևեց պահեստայինների նստարանից, որովհետև անհնար էր մրցակցել Բուֆոնի հետ: Մյուս բոլոր մրցաշարերում միասին իտալացին մասնակցեց ընդամենը 7 խաղի:

Գուրբալդենը կարիերան ավարտել է 2012 թվականին: Հիմա նա հաճախ հեռուստաեթեր է հրավիրվում որպես փորձագետ:

Matteo Guardalben 960x708 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Լիլիան Թյուրամ

Լեգենդար ֆրանսիացի պաշտպանը այդ մրցաշրջանում «Պարմայի» ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն էր. նա անցկացրեց 47 հանդիպում: 2001-ի ամռանը նա Բուֆոնի հետ միասին տեղափոխվեց «Յուվենտուս»: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը միայն 28 տարեկանում հայտնվեց «Յուվեի» պես գրանդ ակումբում, իսկ հետո տեղափոխվեց նաև «Բարսելոնա»:

2021-ի դրությամբ Թյուրամն իր անվան ֆոնդն ունի, որն օգնում է տարբեր երկրներում գտնվող փախստականներին: Նրա որդին՝ Մարկուսն, արդեն 23 տարեկան է և Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Ի տարբերություն իր հոր՝ Մարկուսը հարձակվող է:

item 10 5110 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ժունիոր

00/01 մրցաշրջանում ձախ պաշտպանը «Պարմայի» կազմում 31 հանդիպման մասնակցեց: Հեղինակավոր թիմում հաջող ելույթները Լուիս Ֆելիպե Սկոլարիին համոզեցին, որ Ժունիորին հրավիրի 2002 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նա Ռոբերտո Կառլոսին փոխարինողն էր: Ձախ պաշտպանը մասնակցեց միայն Կոստա Ռիկայի դեմ հանդիպմանը, որում դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեր ընտրանին

Ժունիորը կարիերան ավարտեց 37 տարեկանում: Հիմա նա ռեստորանի սեփականատեր է իր հարազատ Բելու-Օրիզոնտիում:

Junior - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Լուիջի Սարտոր

Լատերալը կարողացավ խիստ մրցակցության պարագայում 29 հանդիպում անցկացնել և դառնալ թիմի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը:

2021-ի փետրվարին Սարտորը դատապարտվեց տնային կալանքի, երբ ոստիկանությունը պարզեց, որ նա իր համախոհի հետ մարիխուանա է աճեցնում:

Luigi Sartor - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ֆաբիո Կանավարո

Երկար տարիներ Բուֆոն-Թյուրամ-Կանավարո եռյակը «Պարմայի» հուսալիության խորհրդանիշն էր: Ֆաբիոն 00/01 մրցաշրջանում նույնպես 45 խաղի մասնակցեց: Երբ 2001-ին եռյակը փլուզվեց, նա ևս մեկ տարի մնաց նահանջ ապրող «Պարմայում», Իտալիայի գավաթը նվաճեց, ապա տեղափոխվեց «Ինտեր»: Ֆաբիոյի կարիերայում հետո եղան «Յուվենտուս», «Ռեալ», աշխարհի չեմպիոնի կոչումը և 2006-ին «Ոսկե գնդակը»: Մինչև օրս իտալացին վերջին պաշտպանն է, որը ստացել է այդ հեղինակավոր մրցանակը:

2021-ի դրությամբ Ֆաբիոն գլխավորում է չինական «Գունչժոու Էվերգրանդը»: Կանավարոն 2014 թվականից գլխավոր մարզիչ է, բայց դեռ չի աշխատել Եվրոպայում:

fabio cannavaro 960x777 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ստեֆանո Տորիսի

Փորձառու կենտրոնական պաշտպանը հաճախ զույգ էր կազմում Կանավարոյի հետ: Միասին նրանք 30 հանդիպում անցկացրին: Տորիսին հայտնի էր իր բռնկուն բնավորությամբ, ինչի հետևանքով նույնիսկ ծեծկռտուքի էր բռնվում իր մարզիչների հետ:

2021-ի դրությամբ Տորիսին հիմնականում մասնակցում է վետերանների հանդիպումներին:

Stefano Torrisi - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ռոբերտո Նեստոր Սենսինի

90-ականների ամենակոլորիտային պաշտպաններից մեկը: Մարդ, որն ամբողջությամբ բնորոշում էր «old school» ֆուտբոլիստի տեսակը: 2001-ին արգենտինացին արդեն վետերան էր. 12 տարի նա անցկացրել էր Իտալիայում: Սենսինին այդ մրցաշրջանում օգտակար եղավ իր թիմին՝ խաղադաշտ դուրս գալով 23 անգամ:

Հիմա Սենսինին գլխավորում է չիլիական «Էվերթոն» թիմը:

Nestor Sensini - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Անտոնիո Բենարիվո

«Պարմայի» իսկական լեգենդը, որը 13 տարի է անցկացրել ակումբի կազմում: Բենարիվոն 1991-ից խաղում էր «Պարմայում» և 1994-ին մասնակցեց Մունդիալ-1994-ին, որտեղ նրա թիմը հասավ եզրափակիչ և 11-մետրանոցներով պարտվեց Բրազիլիային: 2000/01 մրցաշրջանում նա մրցակցում էր ավելի երիտասարդ Ժունիորի հետ, բայց հասցրեց 19 խաղի մասնակցել:

2021-ի դրությամբ Բենարիվոն զբաղվում է շինարարական բիզնեսով և մասնակցում է բարեգործական խաղերի:

Antonio Benarrivo 960x621 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ջանլուկա Ֆալսինի

Ֆալսինին 20 հանդիպում անցկացրեց 2000/01 մրցաշրջանում, բայց երկար չմնաց «Պարմայում»:  2020-ից նա գլխավորում է «Ռեջինայի» երիտասարդական թիմը:

Gianluca Falsini - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Պաոլո Կանավարո

Ֆաբիո Կանավարոյի կրտսեր եղբայրը 2000-ականների սկզբին նոր էր սկսում մեծ ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել, բայց հետագայում այդպես էլ չհասավ իր եղբոր փառքի գոնե կեսին: 00/01 մրցաշրջանում նա 9 խաղի մասնակցեց:

Այժմ Պաոլոն Ֆաբիոյի օգնականն է «Գուանչժոու էվերգրանդում»: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

gettyimages 1222794497 612x612 1 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ալեն Բողոսյան

Աշխարհի չեմպիոն դարձած երկու հայ ֆուտբոլիստներից մեկը «Պարմայում» խաղացել է 1998-2002 թվականների ընթացքում: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 00/01 մրցաշրջանում 16 հանդիպման մասնակցեց:

Բողոսյանը վերջին տարիներին աշխատում է որպես խորհրդական՝ ռադիոյում և հեռուստատեսությունում, խաղեր մեկնաբանում, գոլֆ խաղում և հաճախ լինում Կալիֆորնիայում:

Alain Boghossian 960x640 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Յոհան Միկու

Չնայած լավ անցկացրած նորամուտի 00/01 մրցաշրջանին, Միկուն երկար չմնաց Իտալիայում և 2002-ին տեղափոխվեց «Վերդեր», որտեղ ամբողջությամբ բացահայտեց իր տաղանդը:

ԵՎՐՈ-2020-ի ժամանակ նա հեռուստահաղորդումների հյուր է, որոնցից մեկի ժամանակ հասցրեց քննադատել Բելգիայի հավաքականին, ինչը դուր չեկավ «կարմիր սատանաների» պաշտպան՝ Տոմա Մենյեին:

micoud 960x478 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Սաբրի Լամուշի

Թունիսյան արմատներով ֆրանսիացին 00/01 մրցաշրջանում անփոխարինելի կիսապաշտպաններից մեկն էր ու 43 խաղի մասնակցեց: «Պարմայում» հաջող ելույթները հետագայում օգնեցին «Ինտեր» տեղափոխվել:

2020-ից Լամուշին մարզում է կատարյալ «Ալ-Դուհաիլը» և մրցակցում է Չավիի «Ալ-Սադի» հետ:

Sabri Lamouchi 960x627 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Դիեգո Ֆուզեր

Խաղադաշտում ևս մեկ աշխատասեր և անփոխարինելի ֆուտբոլիստ: 00/01 մրցաշրջանում իտալացին 31 տարեկան էր, բայց մասնակցեց 37 հանդիպման:

2021-ի հունվարին Ֆուզերն ընտրվել է Իտալիայի գոլֆային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Դա աշխարհում շատ քիչ հայտնի մարզաձևի տեսակ է:

Diego Fuser 960x540 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Սերժիու Կոնսեյսաու

Պորտուգալացի Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից էր, բայց Էրնան Կրեսպոյի տրանսֆերի շրջանակում «Լացիոյից» տեղափոխվեց «Պարմա»: «Խաչակիրների» կազմում՝ առաջին մրցաշրջանում, պորտուգալացին 36 խաղում 7 գոլ խփեց:

Կոսնսեյսաուն վաղուց մարզիչ է դարձել, իսկ 2017 թվականից նա գլխավորում է «Պորտուն», որին երկու անգամ դարձրել է Պորտուգալիայի չեմպիոն: Մի քանի ամիս առաջ նրա թիմը Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին» և Կրիշտիանու Ռոնալդուին:

Sergio Conceicao 960x502 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Մարսիո Ամորոսո

Բրազիլացին մեծ հեռանկարներով ֆուտբոլիստ էր, բայց իր լավագույն խաղը ցուցադրեց «Ուդինեզեում» և Դորտմունդի «Բորուսիայում»: 00/01 մրցաշրջանում նա 34 խաղում 14 գոլ խփեց, ինչը քիչ էր «Պարմայում» նրա հետ կապված հույսերն արդարացնելու համար:

Սկանդալային ֆուտբոլիստը 46 տարեկանում երբեմն հայտնվում է բրազիլական հեռուստաալիքների եթերում և քննարկում վերջին ֆուտբոլային իրադարձությունները:

Marcio Amoroso - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Սավո Միլոշևիչ

Կրեսպոյին փոխարինելուն կոչված ևս մեկ ֆուտբոլիստ. սերբը չկարողացավ նույնիսկ կեսը տալ թիմին, ինչ ստանում էին արգենտինացուց: 31 խաղում Միլոշևիչն ընդամենը 12 գոլ խփեց և շուտով վերադարձավ Լա լիգա:

ԵՎՐՈ-2000-ի լավագույն ռմբարկուն կարիերան ավարտելուց հետո հասցրեց նկարահանվել սերիալներում, ողբերգություն վերապրել, որի պատճառը նրա հոր մահն էր՝ պապու ձեռքով, իսկ վերջին տարիներին սկսել է մարզիչ աշխատել: 19/20 մրցաշրջանում նա գլխավորեց «Պարտիզանը», իսկ հիմա մարզում է Լյուբլյանայի «Օլիմպիան»:

Savo Milosevic 960x852 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Պիեր Մբոմա

Կամերունցի հարձակվողը միայն մեկ մրցաշրջան է անցկացրել «Պարմայում» և այն համընկավ Բուֆոնի վերջին տարվա հետ: Անցկացրած 27 խաղում ՊՍԺ-ի սանը 6 գոլ խփեց և հավաքեց ճամպրուկները:

Վերջին տարիներին Մբոման որպես մասնագետ աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում, ինչպես նաև հաճախ լինում է Աֆրիկայում:

mboma parma - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Մատիաս Ալմեյդա

Հենակետային կիսապաշտպանը նույնպես Կրեսպոյի գերխոշոր տրանսֆերի մասնիկն էր, բայց Կոնսեյսաուի պես երկար չմնաց և նույնպես հետագայում տեղափոխվեց «Ինտեր»: 00/01 մրցաշրջանում նա 23 հանդիպման մասնակցեց:

Արգենտինացին 10 տարի առաջ է ավարտել կարիերան և անմիջապես մարզիչ դարձել: Նա աշխատել է «Ռիվեր Փլեյթում», «Բանֆիլդում» և «Գվադալահարայում», իսկ 2018-ից գլխավորում է ամերիկյան «Սան-Խոսեն»:

Matias Almeyda - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Ստեֆան Ապիա

Հանրահայտ գանացու համար «Պարմա» տեղափոխությունն առաջին քայլն էր բարձրակարգ ակումբում խաղալու համար: 19 տարեկանում նա 26 խաղի մասնակցեց:

Ապիան 2017-2019 թվականներին Գանայի հավաքականի մենեջերն էր: Մեկ ամիս առաջ նա իրեն անվանեց Գանայի պատմության լավագույն ֆուտբոլիստ:

Stephen Appiah 960x659 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Խորխե Բոլանո և Խոնիեր Մոնտանո

Երկու կոլումբացիները միասին ընդամենը 00/01 մրցաշրջանում 17 խաղի են մասնակցել:

Մոնտանոն միակ ֆուտբոլիստն է, որ դեռ չի ավարտել կարիերան: Նա 38 տարեկան է և հիմա ներկայացնում է պերուական «Չավալինես Խունիորսը»:

Jorge Bolano - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Դինո Բաջիո

90-ականների իտալական ֆուտբոլի ամենահայտնի կիսապաշտպաններից մեկը, որի ճանաչելիությանը նպաստում էր նաև լեգենդար Ռոբերտո Բաջիոն: 2000/01 մրցաշրջանի առաջին կեսը Դինոն անցկացրեց «Պարմայում», այնուհետև ձմռանը տեղափոխվեց «Լացիո»:

Դինոն հիմա 49 տարեկան է: Նա ամուսնացած է դերասանուհու հետ և ֆուտբոլից հետո իր համար նոր կիրք է գտել՝ թատրոնը:

Dino Baggio 960x540 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Էմիլիանո Բոնացոլի

Բազմաթիվ թիմեր փոխած հարձակվողը նույնպես 2001-ի հունվարին փոխեց թիմը՝ տեղափոխվելով «Վերոնա»: Բայց մինչև այդ 2 խաղում 2 գոլ խփեց:

Կարիերան ավարտելուց հետո իտալացին դարձել է մարզիչ, սակայն դեռ խոշոր ակումբների չի հասել: 2017-ից նա գլխավորում է իտալական «Տերմալ» թիմը:

Emiliano Bonazzoli - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Սիմոնե Բասո

«Պարմայի» սանը հենց 00/01 մրցաշրջանում սկսեց մեծ ֆուտբոլ խաղալ, բայց այդպես էլ չհաստատվեց գլխավոր թիմում և գնաց ամբողջ կարիերայի ընթացքում ցածր դիվիզոններում ելույթներ ունենալու:

38-ամյա ֆուտբոլիստը հիմա հանդես է գալիս D սերիայի «Լավանյեսե» ակումբում:

Simone Basso 960x640 - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Մարկո դի Վայո

2000/01 մրցաշրջանում «Պարմայի» գլխավոր հերոսներից մեկը: Երբ ակումբի ղեկավարությունը հույս էր դրել այլ հարձակվողների վրա, հենց իտալացին դարձավ թիմի ռմբարկուն: Դի Վայոն 20 գոլ խփեց, ինչն այդ տարիներին լուրջ ցուցանիշ էր: Փայլուն մրցաշրջանի շնորհիվ դի Վայոն հրավիրվեց Իտալիայի հավաքական, իսկ ևս մեկ տարի անց տեղափոխվեց «Յուվենտուս»: Այդուհանդերձ, հենց «Պարմայում» անցկացրած ժամանակահատվածը համարվում է լավագույնը Մարկոյի կարիերայում:

Դի Վայոն 2019 թվականից «Բոլոնյայի» սկաուտային բաժնի ղեկավարն է:

Marco Di Vaio - Հայ և «Ոսկե գնդակի» մրցանակակիր. ովքեր էին Բուֆոնի թիմակիցները «Պարմայում» և որտեղ են հիմա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Ինչի մասին է երազում 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը

Ում հետ զրույցից հետո է Դոնարուման որոշել տեղափոխվել ՊՍԺ

Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

Կանավարոն նշել է՝ ում կտար «Ոսկե գնդակն» այս տարի

Բուֆոն․ «Նա ԵՎՐՈ 2020-ի մեծագույն դերակատարներից մեկն է»

Բուֆոնի ժամանումը «Պարմա» (տեսանյութ)

Բուֆոնը վերադարձավ իր նախկին ակումբ

Ռոմանո. Բուֆոնը վերադարձավ «Պարմա»

Բուֆոնը մոտ է նոր թիմ տեղափոխությանը

43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

Խոշոր մրցաշարի ցավոտ կողմը․ 10 դեպք, երբ խաղացողը բաց է թողել ԵՎՐՈ-ն կամ Մունդիալը վնասվածքի պատճառով

Ֆուտբոլիստը մահացել է եղբոր հիշատակին նվիրված խաղի ժամանակ

Բուֆոնի համբերության բաժակը լցվել է այն կարծիքից, թե նա «ծանոթով» է խաղում

Բուֆոնը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Հայտնի է՝ ով է գլխավորելու «Նապոլին»