Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ - VNews
Բաժիններ

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Vazgen TEVANYAN ARM df. Magomedmurad GADZHIEV POL0043 1 - Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:36

-

-

Նախորդ շաբաթը չհիասթափեցրեց մարզասերներին հետաքրքիր իրադարձություններով: Կայացան ՉԼ հանդիպումները, ներքին առաջնության խաղերը, բայց բոլորիս ուշադրությունը Բուդապեշտում էր, որտեղ տեղի էր ունենում ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը: Մի խոսքով՝ ամփոփենք նախորդ շաբաթը:

Ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում հաղթական ուղի ունեցան ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանն (57 կգ) ու Վազգեն Թևանյանը (65 կգ): Հարությունյանը կիսաեզրափակիչում  ոչ մի շանս չտվեց ուկրաինացի մրցակից Անդրեյ Յացենկոյին՝ հաղթելով 10-0 հաշվով, իսկ Թևանյանը հաղթեց լեհ մրցակից Մագոմեդմուրադ Գաջիևին: Եզրափակիչ դուրս գալով նրանք նվաճեցին այս տարի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հարությունյանն ու Թևանյանը հաղթեցին նաև եզրափակիչներում ու նվաճեցին ոսկե մեդալը: Հարությունյանը 8:3 հաշվով հաղթեց բուլղարացի Գերոգի Վանգելովին, իսկ Թևանյանը պարտության մատնեց ադրբեջանցի Հաջի Ալիևին՝ 9:0 հաշվով:

Հունահռոմեական ոճայինները, ցավոք, չկարողացան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արթուր Շահինյանն (87 կգ) ու Դավիդ Օվասապյանը (130 կգ) պարտվեցին 1/4 եզրափակիչում, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) հասավ կիսաեզրափակիչ, բայց զիջեց վրացի մրցակից Ռամազ Զոիձեին 1-10 հաշվով:

Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ վերջին 4 խաղերը: Հաղթանակների շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» ու «Չելսին»:

Եվրոպա լիգայում նույնպես հայտնի դարձան 1/4-ի մասնակիցների անունները: «Ռոման» առանց Մխիթարյանի հաղթեց «Շախտյորին» նաև երկրորդ խաղում: Հաջորդ փուլ դուրս եկան «Արսենալը», «Գրանադան», «Դինամո Զագրեբը», «Վիլյառեալը», «Սլավիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»:

Ուրբաթ օրը Նիոնում տեղի ունեցան երկու մրցաշարերի վիճակահանությունները. ՉԼ-ի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ԵԼ-ի վիճակահանության արդյունքներին՝ այստեղ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց մեր ընտրանու ընդլայնված հայտացուցակը՝ ԱԱ 2022-ի նախընտրական փուլի առաջիկա խաղերի համար:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նոր ռեկորդ գրանցեց. գերմանացին արդեն 14 խաղ է՝ անպարտելի է, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Լիոնել Մեսին «Բարսելոնայում» անցկացրեց իր 768-րդ հանդիպումը՝ գերազանցելով Չավիի ռեկորդն ու դառնալով կատալոնական ակումբի կազմում ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

«Ալաշկերտի» հավանական մրցակիցների խաղում «Ռեյնջերսը» պարտվեց «Մալմյոյին»

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը ԵԼ որակավորման երրորդ փուլում

Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

Ազատ ոճայինները վերջին հավաքն են անցկացնում Օլիմպիական խաղերից առաջ (ֆոտոշարք)

ՈՒԵՖԱ-ն փոխել է Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչի անցկացման վայրը

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

ՈՒԵՖԱ. Եվրոպա լիգայի 2020-21 մրցաշրջանի՝ 23 ֆուտբոլիստից կազմված խորհրդանշական հավաքականը

«Վիլյառեալը»՝ Եվրոպա լիգայի հաղթող (տեսանյութ)

ԵԼ. «Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում 55-րդ րոպեի դրությամբ հաշիվը հավասար է (տեսանյութ)

Եվրոպա լիգայի եզրափակիչ. Մեկնարկային կազմեր

Մխիթարյանի ու Մոուրինյոյի տրիումֆը, «Լիվերպուլի» վտանգված խրախճանքը. ԵԼ-ի 5 լավագույն եզրափակիչները

Եվրագավաթային մրցաշարերի մրցանակային հիմնադրամը 2021-22 մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդը» հիշեցրել է Մխիթարյանի ֆանտաստիկ գոլը Եվրոպա լիգայի եզրափակիչում (տեսանյութ)