fbpx
Բաժիններ

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա. Դիմակայության պատմությունը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 6 տուր

08 Սեպտեմբեր 2019 - 17:00

4

Հայաստան

2

Բոսնիա և Հերցեգովինա

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 3`

1 - 1 Էդին Դզեկո - 13`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 66`

2 - 2 Ամեր Գոյակ - 70`

3 - 2 Հովհաննես Համբարձումյան - 77`

4 - 2 Stjepan Loncar (ինքնագոլ) - 95`

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Բոսնիա և Հերցեգովինայի դեմ: Նախընտրական այս փուլում երկու թիմերը կանցկացնեն արդեն երկրորդ՝ պատասխան հանդիպումը. Սարաևոյում կայացած խաղում բոսիացիները հաղթել էին 2-1 հաշվով, բայց ամեն ինչի մասին՝ հերթով, քանի որ փորձել ենք վերհիշել Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ դիմակայության ամբողջ պատմությունը: Բացի այս նախընտրական փուլից, բալկանյան թիմի դեմ խաղացել ենք ևս 2 անգամ՝ աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլում:

Հոկտեմբերի 15, 2008թ․, Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ

Բոսնիա և Հերցեգովինա 4-1 Հայաստան

Գոլերը՝ 1-0՝ Սպահիչ՝ 31’, 2-0՝ Ջեկո՝ 39’, 3-0՝ Մուսլիմովիչ՝ 56’, 3-1՝ Մինասյան՝ 84’, 4-1՝ Մուսլիմովիչ՝ 89’

Կազմերը՝

Բոսնիա և Հերցեգովինա՝ 1.Գորան Բրասնիչ, 2.Ջեմալ Բերբերովիչ (61), 4.Էմիր Սպահիչ (ա) (68), 5.Սամիր Մուրատովիչ, 6.Էլվիր Ռահիմիչ, 8.Դարիո Դամյանովիչ, 10.Զվեզդան Միսիմովիչ, 11.Էդին Ջեկո, 13.Ադնան Մռավաց, 14.Վեդադ Իբիշևիչ (46), 15.Սեյադ Սալիհովիչ: Փոխարինումներ` 9. Զլատան Մուսլիմովիչ (46), 7.Ադմիր Վլադավիչ (61): Գլխավոր մարզիչ՝ Միրոսլավ Բլաժևիչ

Հայաստան՝ 1.Ռոման Բերեզովսկի, 3.Արթուր Եդիգարյան (59), 4.Սարգիս Հովսեփյան (ա), 5.Ռոբերտ Արզումանյան, 8.Արթուր Ոսկանյան, 10.Ռոբերտ Զեբելյան (73), 11.Արման Քարամյան, 14.Սամվել Մելքոնյան (41) , 16.Լևոն Պաչաջյան, 17.Աղվան Մկրտչյան, 18.Ալեքսանդր Թադևոսյան: Փոխարինումներ` 6.Արարատ Առաքելյան (41), 13.Վահագն Մինասյան (59), 7.Արա Հակոբյան (73): Գլխավոր մարզիչ՝ Յան Պոուլսեն

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ առաջին մրցավեճում մեր հավաքականը մարզում էր Յան Պոուլսենը, որի համար այս խաղը վերջիններից էր գլխավոր մարզչի պաշտոնում։ Արդեն պատասխան խաղում նա հավաքականի ղեկը թողել էր Վարդան Մինասյանին:

Հայաստանի հավաքականի կազմից որևէ խաղացող այդ տարիներին հանդես չէր գալիս թոփ ակումբում, մերոնք դեռ Յան Պորտերֆիլդի թողած դասերն էինք յուրացնում։ Իսկ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում էին ֆուտբոլիստներ, որոնք կամ տեղափոխվել էին, կամ պիտի տեղափոխվեին առաջատար ակումբներ։ Այստեղ հանդես էին գալիս ֆուտբոլիստներ, որոնք կարիերան ավարտելուց հետո էլ այսօր գլխավորում են հավաքականի պատմության լավագույն խաղացողների ցանկը:

Էդին Ջեկոն հենց այդ տարիներին արդեն խաղում էր գերմանական «Վոլֆսբուրգում», որտեղ բոսնիացու ցուցադրած խաղն անտարբեր չթողեց Անգլիայում այդ ժամանակ նավթադոլարների առաջին պարկը ստացած «Մանչեսթեր Սիթիին»։ Ի դեպ՝ նախորդ տարի Էդին Ջեկոն կրկնեց Սպահիչի՝ հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով ռեկորդը՝ հասցնելով այն 94-ի։

Բոսնիայում կայացած առաջին խաղում դաշտի տերերը, ըստ էության, ոչ մի շանս չտվեցին մեր ընտրանուն. դեռ նոր էր սկսել երկրորդ խաղակեսը, բայց բոսնիացիներն արդեն 3 գոլի առավելություն ունեին, որին միայն պատասխանեց Վահագն Մինասյանի գոլը: Խաղավերջում էլ Մուսլիմովիչը հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց ու վերջակետ դրեց հանդիպմանը:

Սեպտեմբերի 5, 2009թ․, Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ

Հայաստան 0-2 Բոսնիա և Հերցեգովինա

Գոլերը՝  0-1՝ Իբրիչիչ՝ 5’, 0-2՝ Մուսլիմովիչ՝ 74’

Չիրացված 11-մետրանոց՝ Էդին Ջեկո 34’

Կազմերը՝

Հայաստան՝ 1.Ռոման Բերեզովսկի, 3.Արթուր Եդիգարյան (59), 4.Սարգիս Հովսեփյան (ա), 5.Ռոբերտ Արզումանյան, 6.Արթուր Եդիգարյան (75), 7.Արարատ Առաքելյան (41) 9. Հենրիխ Մխիթարյան, 11.Արման Քարամյան, 14.Եղիա Յավրույան (46) , Արտավազդ Քարամյան, 17.Աղվան Մկրտչյան, 18.Ալեքսանդր Թադևոսյան: Փոխարինումներ` , 13.Վահագն Մինասյան (66), 2. Հրաչ Յագան (75), Հովհաննես Գոհարյան (46): Գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյան

Բոսնիա և Հերցեգովինա՝ 12 Նեմանյա Սուպիչ, 4.Էմիր Սպահիչ (ա), 5.Սամիր Մուրատովիչ (68), 6.Էլվիր Ռահիմիչ, 7. Ադմիր Վլադավիչ, 10. Սենիյադ Իբրիչիչ (84), 11.Էդին Ջեկո, 13.Սաֆետ Նադարևիչ, 14.Վեդադ Իբիշևիչ (69), 15.Սեյադ Սալիհովիչ, 16. Սանել Յահիչ: Փոխարինումներ` 9. Զլատան Մուսլիմովիչ (69), 18. Միրալեմ Պյանիչ (64), 17. Զլատան Բայրամովիչ: Գլխավոր մարզիչ՝ Միրոսլավ Բլաժևիչ

Զույգի երկրորդ խաղում արդեն երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով ակնհայտ թերությունը պաշտպանությունում մեր տղաների  թույլ տված սխալներն էին: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ գործ ունեինք այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, որոնց մի մասը հանդես է գալիս Բունդեսլիգայում։

Երևանում կայացած խաղում բոսնիացիները միանգամից սկսեցին խաղը թելադրել ու շատ արագ բացեցին խաղի հաշիվը: Առաջին 45 րոպեների ընթացքում նրանց հաջողվեց նույնիսկ 11-մետրանոցի իրավունք վաստակել, որը, սակայն, չիրացրեց թիմի առաջատար Էդին Ջեկոն՝ բարձր հարվածելով: Երկրորդ խաղակեսում էլ Ջեկոյի փոխանցումից հետո վերջնահաշիվը ձևակերպեց Մուսլիմովիչը:

Սա առաջին պաշտոնական խաղն էր Վարդան Մինասյանի համար որպես ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, թեև արդեն մի քանի տարի շարունակ նա մարզչական շտաբում էր: Այս խաղը նա տապալեց, բայց դրան հաջորդեց հաղթանակը՝ Բելգիայի ընտրանու նկատմամբ, որ առաջին կայծն էր առաջիկա տարիների մեր հավաքականի բոցաշունչ ելույթներից:

Անունները՝ անուններ, բայց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը այդ տարիներին բոլոր բաղադրիչներով լրջորեն գերազանցում էր մեր ընտրանուն: Ու ոչ միայն մեր. ընտրական այդ փուլում բոսնիացիները գերազանցեցին նաև Բելգիայի և Թուրքիայի հավաքականներին՝ զիջելով միայն Եվրոպայի այդ ժամանակվա և աշխարհի ապագա չեմպիոններ Իսպանիային: Անցումային խաղերում էլ բոսնիացիներին կարողացան կանգնեցնել միայն պորտուգալացիները՝ երկու գերլարված խաղերում: 4 տարի անց նրանք ի վերջո մասնակցեցին աշխարհի առաջնության, առայժմ՝ միակը հավաքականի պատմության մեջ:

Մարտի 23, 2019թ., ԵՎՐՈ 2020, ընտրական փուլ

Բոսնիա և Հերցեգովինա 2-1 Հայաստան

Գոլերը՝ 1-0՝ Կրունիչ 33՛, Միլոշևիչ 80՛, 2-1՝ Մխիթարյան 90՛

Կազմերը՝

Բոսնիա և Հերցեգովինա՝ 12.Իբրահիմ Շեհիչ, 3.Էրմին Բիչակչիչ, 4.Դարկո Տոդորովիչ, 7.Մուհամեդ Բեշիչ, 8.Էդին Վիշկա, 10.Միրալեմ Պյանիչ, 11.Էդին Ջեկո (ա), 87, 17.Էրվին Զուկանովիչ, 19.Ռադե Կրունիչ, 82, 20. Գորան Զակարիչ, 65: Փոխարինումներ` 23. Դենի Միլոշևիչ, 65, 14. Ամեր Գոյակ, 82, 16. Էլվիր Կոլյիչ, 87: Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտ Պրոսինեչկի

Հայաստան՝ 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Արտակ Գրիգորյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Անդրե Չալըշըր, 10.Գևորգ Ղազարյան, 81, 13. Կամո Հովհհաննիսյան, 15.Գագիկ Դաղբաշյան, 18.Հենրիխ Մխիթարյան (ա), 20. Ալեքսանդր Կարապետյան, 67, 22.Սարգիս Ադամյան, 67: Փոխարինումներ` 9. Էդգար Բաբայան, 67, 14. Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 67, 23. Արաս Օզբիլիս, 81: Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի հենց մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը մեկնեց Սարաևո, որտեղ ուժերը պետք է չափեր Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ: 10 տարի անց բալկանյան թիմը բոլորովին այլ տեսք ունի. այնպես չէ, որ նրանք չեն հավակնում հաջորդ փուլ դուրս գալու, բայց 2009-ի նման չունեն այն երիտասարդ ու մեծ ներուժ ունեցող թիմ, ինչի արդյունքն այն է, որ 10 տարի անց այս թիմի առաջատարը կրկին Էդին Ջեկոն է:

Իրադրությունը տարբեր էր նաև խաղադաշտում: Եթե 2009-ի հանդիպումների ժամանակ Բոսնիան ոչ մի շանս չտվեց Հայաստանի ընտրանուն, ապա 2019-ին մեր հավաքականը շատ ավելի լավ տեսք ուներ. գրոհներ կային, պաշտպանությունում անօգնական վիճակը չէր, խաղից հաջողվել էր անջատել մրցակցի կարևորագույն ֆուտբոլիստին՝ Միրալեմ Պյանիչին, որը թիմի գոտիները կապող օղակն էր: Նույնիսկ կարելի էր միավոր(ներ) բերել Սարաևոյից:

Առաջին խաղակեսում ստանդարտից՝ անկյունայինի խաղարկությունից Միրալեմ Պյանիչի կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց Կրունիչը: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շատ ավելի համարձակ տեսք ուներ՝ գրոհներով ու հակագրոհներով Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կարողանում էր լարվածության մեջ պահել բոսնիացիներին, սակայն 80-րդ րոպեին կրկին եզրից կատարված բարձրից փոխանցումը մեզ համար անկասելի դարձավ՝ Միլոշևիչը գրավեց մոտակա անկյունը: Անգամ այդ գոլից հետո ավելի ազատ գործող Հայաստանի հավաքականը կարողացավ 11-մետրանոցի իրավունք վաստակել, որն էլ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Թիմերի միջև այս վերջին՝ թարմ դիմակայությունից հասկանում ենք, որ կարելի է ու պետք է Բոսնիայի հավաքականից միավորներ խլել սեփական հարկի տակ: Բոսնիայի և Հերցեգովինայի առաջիկա հանդիպումը, հավանաբար, հաջորդ փուլ դուրս գալու տեսանկյունից վճրորոշ խաղն է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

Ադամյանը հայր կդառնա

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Աղբյուր․ Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի ղազախների դեմ

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկնիշային աղյուսակում կրկին նահանջել է

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»