Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով - VNews
Բաժիններ

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Արագ շախմատի առցանց օլիմպիադայում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակիչ մրցախաղերը: Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականը պետք է 2 մրցախաղ անցկացներ հնդիկների հետ: Սակայն կայացավ միայն մեկը, իսկ մրցախաղն ավարտվեց սկանդալային պատմությամբ:

5-րդ խաղատախտակի վրա ընթացող Հայկ Մարտիրոսյանի և Սահին Նիհալի պարտիայի ժամանակ կապի խափանման պատճառով հայ շախմատիստը չկարողացավ 69-րդ քայլը կատարել ու սպառեց ժամանակը: Հայկին մրցաշարի կազմակերպիչները պարտություն գրանցեցին, որի պատճառով հնդիկները մրցախաղը շահեցին 3,5-2,5 հաշվով: Այնինչ խաղատախտակին դիրքն այնպիսին էր, որ պարտիան պետք է ավարտվեր
ոչ-ոքի:

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան բողոքարկեց այդ որոշումը, պնդելով, որ խափանումը եղել է chess.com կայքում: Ապացույցն այն էր, որ մեր շախմատիստները խաղի ժամանակ գտնվում էին շախմատի տան շենքում, իսկ կապի խափանում եղել է միայն Հայկ Մարտիրոսյանի մոտ: Ուստի պատճառը չէր կարող շախմատի տան շենքում ինտերնետի խափանումը լինել:

Սակայն երկարատև քննարկումներից հետո ՖԻԴԵ-ն մերժեց մեր ֆեդերացիայի բողոքը, նշելով, որ կանոնակարգի համաձայն կապի համար պատասխանատվություն է կրում մասնակիցը: Ի նշան բողոքի, Հայաստանի հավաքականը հրաժարվեց հնդիկների հետ 2-րդ մրցախաղից ու դուրս եկավ մրցաշարից:

Նշենք, որ հաջողության դեպքում Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում մրցելու էր Ադրբեջան- Լեհաստան զույգի հաղթողի հետ: Հնդիկների հետ կայացած քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում Հայաստանի հավաքականից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, որոնք մրցում էին համապատասխանաբար
Համպի Կոներուի ու Ագրավալ Վանտիկայի հետ:

Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Վիշվանաթան Անանդի հետ: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություններ կրեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Airthings Masters. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի

Airthings Masters. Արոնյանը պարտվեց եզրափակիչ առաջին մրցախաղում

Airthings Masters. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակը կվիճարկի Թեյմուր Ռաջաբովի հետ սկզբունքային մրցախաղում

Լևոն Արոնյան. «Հրաշքներ լինում են»

Airthings Masters. Լևոն Արոնյանը եզրափակչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց

Airthings Masters. Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Airthings Masters. Լևոն Արոնյանը շահեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղը

Airthings Masters. Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում

Airthings Masters. Լևոն Արոնյանը պահպանեց տեղն առաջատարների խմբում

Airthings Masters. Լևոն Արոնյանը 5 առաջատարներից մեկն է