Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը փոխվել է - VNews
Բաժիններ

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը փոխվել է

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:

Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին):

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Վարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» ֆուտբոլիստ

Կատարե՞լ է Մովսիսյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ինչ փուլում է Հարոյանի տրանսֆերը «Աստանա». պարզաբանում է ակումբի մամուլի քարտուղարը

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

«Աստանան» հաստատել է, որ հետաքրքրված է Հարոյանի ծառայություններով

Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ում

Բրիասկո Բալեկյանը վարակվել է կորոնավիրուսով

«Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը