fbpx
Բաժիններ

Հայաստան – Իտալիա. Դիմակայության պատմությունը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 5 տուր

05 Սեպտեմբեր 2019 - 20:00

1

Հայաստան

3

Իտալիա

1 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 11`

1 - 1 Անդրեա Բելոտի - 28`

1 - 2 Լորենցո Պելեգրինի - 77`

1 - 3 Անդրեա Բելոտի - 80`

Կարմիր Քարտ Ալեքսանդր Կարապետյան - 46`

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի շրջանակներում ուժերը կչափի աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Իտալիայի ընտրանու հետ: Մեր և «Սկուադրա Աձուրայի» միջև առաջիկա խաղը լինելու է 3-րդը: Ճիշտ է, ԱԱ 2014-ի նախընտրական փուլում Հայաստանի և Իտալիայի հավաքականների միջև հանդիպումները թարմ են մեր հիշողության մեջ, բայց ևս մեկ անգամ կարելի է հիշել այդ խաղերը:

12.10.2012 Հայաստան 1 – 3 Իտալիա (ԱԱ 2014)

Գոլերը՝  Պիրլո 10՛, Մխիթարյան 27՛, Դե Ռոսի 64՛, Օսվալդո 82՛

Կազմերը՝ Հայաստան՝ 1.Ռոման Բերեզովսկի (ա), 5.Ռոբերտ Արզումանյան, 6.Կառլեն Մկրտչյան, 7.Արթուր Եդիգարյան (65), 14.Յուրա Մովսիսյան, 15.Հրայր Մկոյան, 16.Վալերի Ալեքսանյան, 17.Արտակ Եդիգարյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 21.Դավիթ Մանոյան (77), 23.Արաս Օզբիլիս: Փոխարինումներ` 22.Էդգար Մանուչարյան (65), 11.Արթուր Սարկիսով (77): Գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյան

Իտալիա՝ 1.Ջանլուիջի Բուֆֆոն (ա),  2.Կրիստիան Մաջո,  4.Դոմենիկո Կրիշիտո, 8.Կլաուդիո Մարկիզիո, 10.Սեբաստիան Ջովինկո (60), 15.Անդրեա Բարցալյի,  16.Դանիելե դե Ռոսսի,  17.Պաբլո Օսվալդո, 18.Ռիկարդո Մոնտոլիվո (88), 19.Լեոնարդո Բոնուչչի,  21.Անդրեա Պիռլո (74): Փոխարինումներ` 14.Ստեֆան Էլ Շարավի (60),   13.Էմանուելե Ջակերինի (74), 9.Անտոնիո Կանդրեվա (88): Գլխավոր մարզիչ՝ Չեզարե Պրանդելի

Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլի 3-րդ տուրն էր, երբ Հայաստանի հավաքականը Հրազդան մարզադաշտում ընդունեց այդ ժամանակ ԵՎՐՈ 2012-ի նորաթուխ փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն, որի հետ միևնույն՝ B խմբում էր ընդգրկված: Հայաստանի համար նույնպես լավ ժամանակներ էին. մեր ընտրանու անցկացրած ԱԱ 2014-ի նախընտրական փուլը, ԵՎՐՈ 2012-ի նախընտրական փուլի նման, լավագույններից էր հավաքականի պատմության մեջ, Մինասյանի թիմի ոսկե սերունդը դեռ չէր սկսել անկումը: Հենրիխ Մխիթարյանն իր վերջին ու լավագույն մրցաշրջանն էր անցկացնում «Շախտյորի» կազմում:

Երևանում հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպման առաջին խաղակեսը բավական հավասար ստացվեց՝ չնայած խաղասկիզբը՝ շատ անհաջող մեր ընտրանու համար: Հանդիպման արդեն 10-րդ րոպեին իտալացիները 11-մետրանոցի իրավունք ստացան, որն էլ Պիրլոն անվրեպ իրացրեց: 17 րոպե անց, սակայն, Հենրիխ Մխիթարյանը տպավորիչ արագացումով իրեն հարվածային դիրք դուրս բերեց ու դիպուկ հարվածով գրավեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականի շատ լավ հնարավորություն ուներ հաշվի մեջ առաջ անցնելու. Դավիթ Մանոյանի ընթացքից կատարած հարվածը հիանալի կերպով հետ մղեց Բուֆոնը: Այդ դրվագից հետո Իտալիայի հավաքականը զգալիորեն ավելացրեց ճնշումն ու Դանիելե դե Ռոսիի և Պաբլո Օսվալդոյի խփած գոլերի շնորհիվ հաղթանակով հեռացավ Երևանից:

Խաղացե՞լ է իտալացի ֆուտբոլիստը Հայաստանի դեմ. VNews-ի Quiz-ը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ին Իտալիայի կազմն արդեն որոշել եմ»

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին

10 տարի է՝ հավաքականը չունի հայաստանցի կենտրոնական հարձակվող․ Այդ ինչպե՞ս

Մխիթարյան․ «Ինձ համար միշտ մեծ պատիվ է երկրիս լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը»

Արման Հովհաննիսյանը մոտ է ղազախական ակումբ տեղափոխությանը

Տալալաևը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

Ադամյանը հայր կդառնա

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Աղբյուր․ Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի ղազախների դեմ