fbpx
Բաժիններ

Հայաստան – Լիխտենշտեյն. դիմակայության պատմությունը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 3 տուր

08 Հունիս 2019 - 20:00

3

Հայաստան

0

Լիխտենշտեյն

1 - 0 Գևորգ Ղազարյան - 2`

2 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 18`

3 - 0 Տիգրան Բարսեղյան - 91`

Հայաստանի հավաքականը վաղը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի շրջանակներում կխաղա Լիխտենշտեյնի ընտրանու դեմ: Փորձենք հիշել, թե ինչ է եղել այն ժամանակ, երբ այս երկու հավաքականները միմյանց դեմ են խաղացել:

Հայաստանի ու Լիխտենշտեյնի ընտրանիները միմյանց հանդիպել են ընդամենը 2 անգամ, և դա տեղի է ունեցել բոլորովին վերջերս՝ Ազգերի լիգայի շրջանակներում: Երկու թիմերի միջև խաղերով սկսվեց ու ավարտվեց մրցաշարի խմբային փուլը:

Հայաստան – Լիխտենշտեյն, 2-1, 06.09.18

Ազգերի լիգայում Հայաստանն ու Լիխտենշտեյնը հայտնվել էին միևնույն՝ D դիվիզիոնի 4-րդ խմբում: Մրցաշարի արդեն առաջին տուրում Հայաստանն ընդունեց հենց Լիխտենշտեյնի հավաքականին: Ազգերի լիգան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու ալտերնատիվ հնարավորություն էր Հայաստանի ընտրանու համար: Մրցաշարից առաջ հույսերը մեծ էին՝ Վարդան Մինասյանի առաջին պաշտոնական խաղն էր՝ որպես գլխավոր մարզիչ հավաքական վերադառնալուց հետո: Լիխտենշտեյնի դեմ մեկնարկն Ազգերի լիգայում հաղթական ստացվեց:

Հանդիպման 30-րդ րոպեին Մարկոս Պիզելին իրեն հատուկ ոճով՝ ձախ ոտքով կատարած գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը, սակայն ընդամենը 3 րոպե անց հյուրերը հավասարեցրին խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում, մասնավորապես՝ 69-րդ րոպեին Լիխտենշտեյնի պաշտպանը խախտեց կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում, բայց նույն Մխիթարյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը: Այնուամենայնիվ, խաղավերջում Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը մոտ տարածությունից կատարած հարվածով հաղթանակ ու առաջին 3 միավորը պարգևեց Հայաստանի հավաքականին:

Լիխտենշտեյն – Հայաստան, 2-2, 19.11.18

4-րդ խմբի վերջին տուրը, որում Հայաստանը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնին, գրեթե ոչինչ չէր որոշում: Մակեդոնիան գործնականում արդեն վճռել էր խմբում առաջինը լինելու հարցը, և միայն հրաշքով սեփական հարկի տակ չէր հաղթի Ջիբրալթարի ընտրանուն: Այնուամենայնիվ, Հայաստանի ու Լիխտենշտեյնի միջև ընթացած պայքարը բավական թեժ ստացվեց:

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Սարգիս Ադամյանը: Ընդմիջումից անմիջապես առաջ և հետո Լիխտենշտեյնի ընտրանին կարողացավ հաղթանակի նժարն իր կողմը թեքել: Նախ՝ հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մարսել Բուխելը, իսկ հետո արդեն մեր պաշտպանների անհաշվենկատ խաղի արդյունքում դաշտի տերերի 2-րդ գոլը խփեց Նիկոլաս Հասլերը: Միայն 85-րդ րոպեին փոխարինման մտած Ալեքսանդր Կարապետյանը գլխի հարվածով կարողացավ փրկել Հայաստանին պարտությունից:

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում էլ Հայաստանի ու Լիխտենշտեյնի ճանապարհները հատվում են: Լիխտենշտեյնը մեր խմբի ամենահարմար մրցակիցն է: Տեսնենք, թե վաղվա խաղից հետո ինչ շարունակություն կունենա այս երկու թիմերի միջև խաղերի պատմությունը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Podcast #5. «Մեռնեմ ձեր սրտին». Հայաստանի հավաքականը՝ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Հենրիխ Մխիթարյանի անհատական վիճակագրությունը Բոսնիայի հետ խաղում

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

Մեր մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)