Հայաստան տեղափոխությունը` կարիերայի ճիշտ զարգացում. oրինակներ 2020-ից - VNews
Բաժիններ

Հայաստան տեղափոխությունը` կարիերայի ճիշտ զարգացում. oրինակներ 2020-ից

Պատմականորեն Հայաստանի առաջնությունը լեգիոներների համար գրավիչ տարբերակ չի եղել: Այստեղ եկել են մի փոքր գումար վաստակելու կամ այլընտրանք չունենալու պատճառով: Վերջին տարիներին միտումը փոխվել է, առաջնությունը գրավիչ է դարձել նաև մարզական տեսանկյունից, ֆուտբոլիստները շանս ունեն Հայաստանի միջոցով հայտնվել եվրագավաթներում, ավելի ուժեղ առաջնություններում կամ նույնիսկ իրենց ազգային հավաքականներում: 2020-ին VBET Պրեմիեր լիգայում  եղան տրանսֆերներ, որոնք ֆուտբոլիստներին օգնեցին կարիերան ավելի հաջող դարձնել:

VNews.am-ը ներկայացնում է 10 օրինակ.

Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»)

Դոնեցկի «Շախտյորի» սանն ամենուր իրեն հաջող էր դրսևորում, սակայն իր վերջին թիմում` «Կարապատիում» ինչ-որ բան այնպես չգնաց: Կես տարում Վակուլենկոն մասնակցել է 17 խաղի, որոնցից նրա թիմը հաղթել է միայն 2-ում: Բնական է, որ դրանից հետո եվրագավաթի խմբային փուլի նպատակ ունեցող թիմը կարո՞ղ էր առաջընթաց ունենալ: Ռմբարկու պաշտպանը Հայաստան ժամանեց հունվարին և արագորեն մեկնարկային կազմից դուրս թողեց չեմպիոնի ավագ Դմիտրի Գուզին: Ուկրաինացու գլխավոր արժանիքն այն է, որ նա թիմին օգնության է հասնում ամենադժվարին պահերին` խփելով գոլեր և ոգևորելով թիմին: 26-ամյա ֆուտբոլիստը նաև հիանալի է իրացնում տուգանային հարվածները:  Թիմի գրոհները սկսվում են նրանից, որովհետև փոխանցումների ճշգրտությամբ (90%) 3-րդ լավագույնն է VBET Պրեմիեր լիգայում: Միգուցե, այս հիանալի ելույթները հիմք դառնան հետագայում ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու և նույնիսկ Ուկրաինայի հավաքական հրավիրվելու համար: Հայաստանի միջոցով նման ճանապարհ ժամանակին անցել է նրա հայրենակից Ալեքսանդր Կուչերը:

Ուրոշ Նենադովիչ («Արարատ»)

Սերբի համար Հայաստանը դառնում է կարիերայի գլխավոր երկիրը: 23 տարեկանում հայտնվելով «Ալաշկերտում»՝ հարձակվողն իրեն այնքան լավ դրսևորեց, որ առաջարկ ստացավ դանիական «Հորսենսից»: Ցավոք, այնտեղ նույնիսկ մեկ ամիս չմնաց և հեռացավ: Կես տարի լինելով ազատ գործակալ՝ 2020 թվականի հունվարին վերադարձավ Հայաստան, բայց այս անգամ՝ «Շիրակ»: Գյումրեցիների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալու համար որոշ ժամանակ և նախկին թիմի դարպասը անչափ կարևոր գոլ պահանջվեց: Երբ Ուրոշը վերջապես շատ լավ մարզավիճակ հավաքեց, «Շիրակն» իր կազմով տեղափոխվեց «Արարատ»: Երևանում Նենադովիչն իր մակարդակն անմիջապես սկսեց ցուցադրել` առաջնությունում խփելով արդեն 5 գոլ: Նա հատկապես հիացնում է իր սառնասրտությամբ` հարված կատարելով, երբ անհրաժեշտ է (նրա հարվածների 67 տոկոսը դարպասին են), ինչպես նաև հաճախ հաղթելով օդային պայքարում (2-րդն է առաջնությունում): Միանշանակ, Հայաստան վերադարձը ճիշտ որոշում էր:

Ժորդի Մոնրո Արարատ («Նոա»)

Հայաստանի հավաքականում մի քանի հրավերներից հետո Արարատը դադարեց դրանք ստանալ: Նախ նրա թիմը նահանջել էր Կոլումբիայի երկրորդ դիվիզիոն, և հետո երբ նրան հրավիրում էին հավաքական, շատ երկար ժամանակ էր հարկավոր ժամանելու և կլիմայափոխվելու համար: Այդ պատճառով ֆուտբոլասերներն ուրախությամբ արձագանքեցին այն լուրին, որ պաշտպանը տեղափոխվում է Հայաստան: Սկզբում ադապտացիան դժվար էր, բայց հետո Արարատը դարձավ «Նոայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Միգուցե, նա VBET Պրեմիեր լիգայի միակ լատերալն է, որ 90 րոպե շարունակ արագացումներ է անում եզրերում և սրում խաղը: Վիճակագրությունը հաստատում է: Փոխանցում կատարող աջ պաշտպաններ, ամենաշատ բարձրից փոխանցումներ, ամենաշատ գնդակ վերադարձնողներ, մրցակցի դաշտում ամենաշատ գնդակ խլողներ… բոլորում Արարատը լավագույնների թվում է: Կասկած չկա, որ Խոակին Կապառոսը 2021 թվականին կսկսի ակտիվորեն Արարատին հրավիրել ազգային հավաքական, նույնիսկ այն պարագայում, որ նրա խաղային դիրքն ամենաամրապնդվածն է հավաքականում:

Վանգու Գոմե Բատիստա («Ալաշկերտ»)

Նամիբիայի հավաքականի կիսապաշտպանը 2020 թվականի մարտին առաջին անգամ տեղափոխվեց ակումբ, որն Աֆրիկայում չէ: Եվրոպական առաջին քայլի համար նա ընտրեց «Ալաշկերտը» և անմիջապես սկսեց արդարացնել իրեն: Արդեն հիմա դժվար է «Ալաշկերտն» առանց Գոմեի պատկերացնել: Նա այդ թիմի շարժիչն է: Ընթացիկ մրցաշրջանում Վանգուն ընդամենը մեկ խաղում է մնացել պահեստայինների թվում:

Աղվան Պապիկյան («Արարատ»)

Հայկական ֆուտբոլի վերջին տասնամյակի գլխավոր տաղանդներից մեկը համարվող խաղացողը երիտասարդ տարիքում հաջող ելույթներից հետո չկարողացավ արդարացնել սպասելիքները և վերադարձավ Լեհաստան: Այնտեղ նա «կոմֆորտ» էր իրեն զգում, բայց կարիերայի զարգացում չկար: Եվ չնայած նրան, որ որոշել էր այլևս Հայաստանի առաջնությունում չխաղալ, օգոստոսին միացավ «Ալաշկերտին» և մասնակցեց Եվրոպա լիգայի հանդիպմանը: Կարճ ժամանակ անց նա կրկին փոխեց թիմը և տեղափոխվեց «Արարատ»: Վարդան Բիչախչյանի թիմում ամեն ինչ դեռ լավ է դաավորվում և նա ստացավ այն ինչին սպասել էր 6 տարի` հրավեր Հայաստանի Ազգային հավաքականից:

VBET ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Մաիլսոն Լիման հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում

8 ֆուտբոլիստ հեռացավ «Լոռիից»

Ռեկորդային թվով լեգեոնականներ, որոնցից Դեդեչկոն ամենատարեցն էր թիմի պատմության մեջ․ «Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Շիրակում» նոր ֆուտբոլիստներ կլինեն․ երկու թեկնածուի անուն հայտնի է (լուսանկար)

Արթուր Դանիելյանը՝ Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ

VBET Պրեմիեր լիգայի թիմերը վերադառնում են արձակուրդից և ծրագրեր հայտնում

«Անփոխարինելին» վերջին 1,5 տարում անընդմեջ մասնակցել է բոլոր խաղերին․ «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Խաշմանյանը վերադարձավ «Ալաշկերտ»

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

«Ցանկություն չունենք ցնցումների ենթարկել». Վարդան Բիչախչյան

Սպորտը մենակ չէ. 2020-ը ծանր ստացվեց սպորտի համար, սակայն…

Պատմության վատագույն մեկնարկից մինչև լավագույն պաշտպանություն ունեցող թիմ․ «Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Նոայի» ևս մեկ ֆուտբոլիստ է հեռացել թիմից