-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել, որ այսուհետ Հայաստանի տասը լավագույն մարզիկները կպարգևատրվեն 5-ական մլն. դրամով:
Հայտարարվել է, որ պարգևատրման արարողությունը կայանալու է փետրվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի լավագույն մարզիկներ էին ճանաչվել Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյանը (ծանրամարտ), Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արսեն Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ) և Հակոբ Մկրտչյանը (ծանրամարտ):
«Սա ոլորտի խրախուսման միակ միջոցը չէ: Մենք սովորաբար ունենում ենք Օլիմպիական խաղերի հաղթողների, աշխարհի ու Եվրոպայի առաջնության հաղթողների, Եվրոպաական խաղերի հաղթողների խրախուսման միջոցներ:
Այս տարի սպասում ենք շատ հաճելի ծախսերի, քանի որ տարին Օլիմպիական է: Օլիմպիական խաղերի առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկը կստանա 20 մլն. դրամ, երկրորդ տեղը գրաված մարզիկը՝ 15 մլն. դրամ, 3-րդ տեղը՝ 10 մլն. դրամ:
Արդեն այս տարի մարզիկներին տրվող ամենաամսյա թոշակը և մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես՝ աշխարհի չեմպիոններին տրվող թոշակը 55 հազար դրամից կդառնա 100 հազար դրամ, Օլիմպիական չեմպիոններինը նույնպես կրկնապատկվի ու կդառնա 200 հազար դրամ»,-ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մեր քաղաքական դիրքորոշումը այն է, որ կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը ու վերաբերմունքը պետք է փոխի: Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո