-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարի առաջին մրցումային օրը: Մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 6 երկրի ավելի քան 120 ըմբիշ:
Հայաստանը այս մրցաշարում ներկայացնում էր 40 ըմբիշ, որոնցից Միհրան Ջաբուրյանն (57 կգ) ու Արսեն Հարությանն (61 կգ) կպայքարեն ոսկե մեդալի համար: Միհրանի մրցակիցը վաղվա եզրափակիչում կլինի ռուս Ազամատ Տուսակաևը, իսկ Եվրոպայի չեմպիոնինը՝ ռուս Աբասգաջի Մագոմեդովը:
Սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք են ստացել Գևորգ Մխեյանը (70 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գևորգ Թադևոսյանը (95 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):
Ինչպես այսօր, վաղը գոտեմարտերը կմեկնարկեն 11:00-ից և կլինեն Vivaro News-ի յութուբյան ալիքի ուղիղ եթերում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո